Գնացուցակ
ՈՒլտրաձայնային և այլ ծառայություններ | ||
US 2.1 | Վաhանաձև գեղձի ուլտրաձայնային hետազոտություն | 10,000 |
US 2.2 | Կրծքագեղձերի ուլտրաձայնային hետազոտություն | 10,000 |
US 2.3 | Որովuյնի խոռոչի և փոքր կոնքի ուլտրաձայնային hետազոտություն | 10,000 |
UՏ 2.4 | Ներխոռոչային ֆոլիկուլոմետրիա | 5,000 |
DS 2.1 | Uտորին վերջույթների զարկերակների և երակների ԴU | 15,000 |
DS 2.2 | Որովայնի խոռոչի մագիստրալ անոթների (աորտայի, ենթազատային և երիկամային զարկերակների) ԴU | 15,000 |
DS 2.3 | Վերին վերջույթների զարկերակների և երակների ԴU | 15,000 |
DS 2.4 | Գլխի մագիստրալ անոթների /էքստրակրանիալ և ինտրակրանիալ/ անոթների ԴU | 15,000 |
DS 2.5 | Դինամիկ hսկողություն 15 օրվա ընթացքում | 10,000 |
EchoCG | Էխոսրտագրություն | 10,000 |
ՄՌՏ hետազոտման օրից hաշված 15 օրվա ընթացքում լրացուցիչ մագիստրալ անոթների դուպլեքսային սկանավորում (ԴU) hետազոտման դեպքում լրավճար hետևյալ չափերով՝ |
||
MDS 2.1 | Uտորին վերջույթների զարկերակների և երակների ԴU | 12,000 |
MDS 2.2 | Որովայնի խոռոչի մագիստրալ անոթների (աորտայի, ենթազատային և երիկամային զարկերակների) ԴU | 12,000 |
MDS 2.3 | Վերին վերջույթների զարկերակների և երակների ԴU | 12,000 |
MDS 2.4 | Գլխի մագիստրալ անոթների /էքստրակրանիալ և ինտրակրանիալ/ անոթների ԴU | 12,000 |
MUՏ 2.6 | Մեկ հատվածի ուլտրաձայնային hետազոտություն | 8,500 |
MEchoCG2.8 | Էխոսրտագրություն | 8,500 |
TD | Էլեկտրոկարդիոգրաֆիա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ (Տրեդմիլ տեստ) | 10,000 |
EKG | Էլեկտրոսրտագրություն | 2,000 |
CC | Բժշկի խորhրդատվություն | 5,000 |
CD | ՄՌՏ և ԿՏ շերտանկարների տեսապատկերների գրառում CD սկավառակի վրա: 1 CD-ի գրառման գինը | 4,000 |
LF | ՄՌՏ և ԿՏ շերտանկարների լրացուցիչ տպագրում լազերային ժապավենի վրա: 1 լազերային ժապավենի գինը | 5,000 |
Copi | Հետազոտությունների ռադիոլոգիական եզրակացությունների կրկնօրինակների տրամադրում | 2,000 |
English Tr | Ռադիոլոգիական եզրակացության թարգմանություն անգլերեն լեզվով | 7,000 |
German Tr | Ռադիոլոգիական եզրակացության թարգմանություն գերմաներեն լեզվով | 8,000 |
Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտություն
Ստորին վերջույթների ուլտրաձայնային ախտորոշումը տարբերվում է սովորական ուլտրաձայնային հետազոտությունից, քանի որ այն ուսումնասիրում է նաև անոթներում արյան հոսքի առանձնահատկությունները (արագությունը, հոսքի ձևը և այլն):
Դուպլեքս հետազոտությունը համատեղում է երկու ուլտրաձայնային հետազոտություն.
ավանդական ուլտրաձայնային հետազոտությունը, | ||
դոպլեր հետազոտությունը: |
Սա հնարավորություն է տալիս ստանալ տվյալներ արյան անոթների կառուցվածքի, ինչպես նաև արյան հոսքի վերաբերյալ:
Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության միջոցով կարելի է ախտորոշել.
ներքին օրգանների տարբեր ախտաբանություններ, | ||
աթերոսկլերոտիկ թիթեղիներ, | ||
անոթային անևրիզմաներ, | ||
խորանիստ երակների թրոմբոզ, | ||
հետթրոմբոտիկ համախտանիշը, | ||
երակների վարիկոզ լայնացումներ, | ||
Տելեանգիոէկտազիաներ (անոթային աստղիկներ), | ||
ծնկան հոդի ախտաբանություններ։ |
Հաճախ բժիշկն ուղեգրում է ստորին վերջույթների երակների դուպլեքս հետազոտության հետևյալ ախտանշանների դեպքում.
ոտքերում ծանրության զգացողություն, | ||
ոտքերի թմրածություն և այտուցվածություն, | ||
ոտքերում ցավային զգացողություններ, | ||
հետթրոմբոտիկ համախտանիշ, | ||
վիրահատական միջամտությունից առաջ: |
Գլխի էքստրակրանիալ մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն
Էքստրակրանիալ անոթների դուպլեքս հետզոտությունը գլխուղեղի մագիստրալ զարկերակների և երակների ուլտրաձայնային հետազոտման այն հիմնական ձևերից է, որի ժամանակ գնահատվում է արյան շրջանառությունը ընդհանուր քներակներում, արտաքին և ներքին քներակներում, ողնաշարային զարկերակներում, ենթաանրակային զարկերակներում ու լծերակներում: Այս մեթոդի ժամանակ հնարավոր է ստանալ տեղեկատվություն ոչ միայն արյան անոթների եւ շրջակա հյուսվածքների վիճակի մասին, այլև վերլուծել նրանց հեմոդինամիկ առանձնահատկությունները` հատկապես գունավոր դոպլեր կոդավորման միջոցով: Այն թույլ է տալիս տեսնել խոշոր զարկերակների, ծայրամասային անոթների և փոքր ենթամաշկային մազանոթների վիճակը, ինչպես նաև արյան բաշխումը նրանց մեջ: Այս մեթոդով հնարավոր է հայտնաբերել ցանկացած պաթոլոգիական շեղում նորմայից:
...Աորտայի և ենթազստային զարկերակների դուպլեքս հետազոտություն
Աորտայի և ենթազստային զարկերակների դուպլեքս հետազոտության ցուցումները
որովայնի աորտայի անևրիզմայի կասկած | ||
աորտայի աթերոսկլերոզ | ||
ոչ սպեցիֆիկ աորտոարտերիիտ, | ||
որովայնի աորտայի և նրա ճյուղերի վրա վիրահատական միջամտություններից հետո | ||
a. celiac-ի նեղացումը և նրա արտաանոթային սեղմումը | ||
որովայնի խոռոչում ցավի զգացողությունը և որովայնի խոռոչի այլ անոթային հիվանդությունները: |
Ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն
Ավշային հանգույցները ծայրամասային իմունային համակարգի օրգաններ են, որոնք տեղակայված են արյունատար անոթների հարևանությամբ և ունեն փոքր չափեր: Նրանք կենսաբանական զտիչների դեր են կատարում, ինչպես նաև հակամարմինների աղբյուր են: Ավշային հանգույցների մեծացումը մարդու օրգանիզմում ախտաբանական փոփոխությունների մասին են վկայում, որի պարագայում պահանջում է բավականաչափ ուշադրություն: Ավշային հանգույցներում ախտաբանական փոփոխությունների ախտորոշման հավաստի ու արդյունավետ մեթոդներից մեկը ՈՒՁՀ-ն է:
Ավշային հանգույցների ՈՒՁՀ ցուցումները.
Ավշային հանգույցների ՈՒՁՀ անհրաժեշտ է հետևյալ դեպքերում.
♦ վարակից հետո ավշային հանգույցների մեծացում, որոնք առողջանալուց երկու շաբաթ անց չեն վերականգնվում,
♦ արտաքին զննման ժամանակ բոլոր ավշային հանգույցները մեծացած են,
♦ ավշային հանգույցների չափերի փոփոխությունները տեղի է ունեցել անցյալում մրսածության և վարակային հիվանդություններից անկախ,
♦ ավշային հանգույցների մեծացումն ուղեկցվել է բարձր ջերմությամբ, կլման կամ շնչառական ֆունկցիայի խանգարումներով, կոկորդում ցավով,
♦ պարանոցի շրջանում միայն մեկ ավշային հանգույցի մեծացում, կամ դրա չափերը զգալիորեն գերազանցում է մյուսներին,
♦ եթե կզակային, կրծքային, ստորանրակային կամ վերանրակային, արմնկային և/կամ ենթածնկային շրջաններում հանգույցներ են շոշափվում:
Ավշային հանգույցների ախտահարումների պատճառները
Ընդհանուր առողջության և լավ ինքնազգացողության ֆոնի վրա ավշային հանգույցների մեծացումը շատ հաճախ մտահոգող ազդանշան է, ինչը լուրջ ախտաբանական գործընթացների (այդ թվում նաև՝ ուռուցքաբանական) մասին կարող է վկայել:
Այսպես, մեծացած ավշային հանգույցները կարող են վկայել հետևյալ ախտաբանական գործընթացների մասին.
վարակային հիվանդություններ, | ||
վիրուսային վարակներ, այդ թվում՝ ՄԻԱՎ, ցիտոմեգալովիրուս, կարմրախտ, Էպշտեյն-Բարրի վիրուս, ծաղիկ, հեպատիտ, | ||
բակտերիալ և միկոբակտերիալ վարակներ, | ||
սնկային, մակաբուծային, սպիրոխետային, խլամիդիային վարակային ախտահարումներ, | ||
չարորակ ուռուցքային գործընթացներ, | ||
արյունաբանական հիվանդություններ (Խոջկինի հիվանդություն, սուր ավշային կամ միելոիդային լեյկեմիա, հիստիոցիտոզներ և այլն), | ||
մետաստազներով օրգանների ախտահարումներ, | ||
պահեստավորման հետ կապված հիվանդություններ (Գոշեի հիվանդություն, Նեյման-Պիկի հիվանդություն), | ||
թիրեոտոքսիկոզ, | ||
սարկոիդոզ, | ||
ամիլոիդոզ: |
Անհապաղ դիմել մասնագետի՝ եթե առկա է ավշային հանգույցների մեծացում կամ ցավ:
...
Թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
Թքագեղձերի ուլտրաձայնային ախտորոշումը բավականին մեծ տարածում է ստացել այն բանի շնորհիվ, որ հետազոտման այս մեթոդը տարբերվում է իր պարզությամբ, հասանելիությամբ, ինչպես նաև տարբեր խանգարումների բացահայտման բարձր արդյունավետությամբ: Շատ հաճախ թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) օգտագործվում է այն հիվանդների հետազոտության համար, որոնց անամնեզի մեջ գլխի և պարանոցի շրջանի ախտաբանական դեպքեր են արձանագրված: ՈՒՁՀ-ի թերությունն այս պարագայում բարորակ նորագոյացությունները չարորակից տարբերելու անհնարիությունն է: Բայցևայնպես, չարորակ ուռուցք կասկածելու դեպքում կիրառում են դոպլերային սոնոգրաֆիան, որն օգնում է որոշել խոշոր թքագեղձերի արյան մատակարարման ախտահարումները: Այնուամենայնիվ, ՈՒՁՀ-ն պահանջված է որպես ուռուցքի ձևավորման և տարբեր ախտաբանական երևույթների բացահայտման հիմնական միջոց: Այցելուի համար թքագեղձերի ՈՒՁՀ-ն ոչ մի անհարմարություն չի պատճառում, գործընթացը չի պահանջում հատուկ նախապատրաստություն, բացարձակապես անցավ է և տևում է մի քանի րոպե:
Թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության ցուցումները.
Պացիենտի բժշկական օգնությանը դիմելու դրդող հիմնական ախտանիշը վատ ինքնազգացողությամբ և բարձր ջերմությամբ ուղեկցվող ենթածնոտային հատվածի սուր և ուժեղ ցավերն են: Սուր բորբոքումն ախտորոշվում է թքագեղձերի չափերի մեծացման հիման վրա, սակայն ՈՒՁՀ-ն կօգնի ճշգրիտ ախտորոշում կատարել: Շատ հաճախ ցավերի պատճառներ են լորձաթաղանթի վրա ատամի խոզանակի կամ խնձորի կոշտ կեղևի հետևանքով առաջացած վարակային բորբոքումները:
Բժշկության մեջ ընդունված է առանձնացնել թքագեղձերի հետևյալ հիվանդությունները.
♦ դիստրոֆիկ՝ սրանց դասին են պատկանում սիալոզները և սիալոդենոզները,
♦ բորբոքային՝ այս խմբի մեջ են մտնում սուր և քրոնիկ սիալոադենիտը, թքաքարային հիվանդությունը,
♦ բարորակ և չարորակ ուռուցքները,
♦ թքագեղձերի կառուցվածքի և գործունեության բնածին անոմալիաները,
♦ վնասվածքները:
Դրանցից շատերն ունեն նման ծագումնաբանություն, այդ պատճառով շատ հաճախ տարբերակիչ ախտորոշման համար նախընտրում են թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը: