Հոլտեր հետազոտություն
Հոլտեր հետազոտություն- իրենից ներկայացնում է երկարատև ԷՍԳ հետազոտություն, նորմալ ակտիվության հիվանդների մոտ, մեկ օրվա ընթացքում:Այն ոչ ինվազիվ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գրանցել առիթմիաներi հաճախականությունը և բարդությունը, առիթմիաների համապատասխանեցումը գանգատների հետ, ինչպես նաև գնահատել հակաառիթմիկ դեղորայքի ազդեցություն սպոնտան առիթմիայի վրա: Բացի այդ հնարավոր է գրանցել QRS, ST և T ատամիկի փոփոխությունները: ԷՍԳ-ի երկարատև գրանցումը թույլ է տալիս հայտնաբերել բարդ առիթմիաները և փորոքային էկտոպիաները:
...Էխո-ՍԳ
Էխո-ՍԳ- ՈՒլտրաձայնային մեթոդ է, ուղղված է հայտնաբերելու սրտի և փականային ապարատի մորֆոլոգիական և ֆունկցիոնալ փոփոխությունները: Էխո-ՍԳ ժամանակ օգտագործում են բարձր հաճախականության ձայնային ալիքներ (2-2.5ՄՀց): Հիմքում ընկած է սրտի կողմից ուլտրաձայնային ազդանշաննրի անրադարձման ընկալում: Տվյալ մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել փափուկ հյուսվածքների վիճակը, սրտի պատերի հաստությունը, փականային ապարատի վիճակը, սրտամկանի կծկողականությունը, արյան հոսքի արագությունը:
...Ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության տեստ (Տրեդմիլ տեստ)
Ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության տեստ (Տրեդմիլ տեստ)- Կիրառվում է հիմնականում հայտնաբերելու թաքնված կորոնար անբավարարությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլեռանտությունը: Ծանրաբեռնվածությունը նույնանման ազդեցություն ունի սիրտ-անոթային և շնչառական համակարգի վրա: Առաջացնում է տախիկարդիա, հետևաբար միոկարդի թթվածնի նկատմամբ պահանջի մեծացում: Առողջ մարդկանց մոտ առաջանում է կորոնար անոթների լայնացում: Սրտի իշեմիկ հիվանդությունով հիվանդների մոտ մեծանում է թթվածնի նկատմամբ պահանջը, որը բերում է կորոնար անբավարարության, ուղեկցվելով ստենոկարդիայի նոպայով և ԷՍԳ փոփոխություններով: Տրեդմիլ տեստը իրենից ներկայացնում է շարժվող մարզասարք, որը կարող է փոխել անկյունը և արագությունը: Արագությունը և անկյունը կառավարվում է համապատասխան ծանրաբեռնվածության ուժգնության և ուղեցույցի: Հիվանդը քայլում կամ վազում է: Ընթացքում կատարվում է ԷՍԳ, ՍԿՀ և ԶՃ վերահսկողություն:
...ԷՍԳ
ԷՍԳ- սրտի բիոպոտենցիալները ուսումնասիրող մեթոդ է, որը օշտված է բարձր տեղեկատվությամբ: ԷՍԳ-ն կիրառվում է հիմնականում սրտամկանի ինֆարկտի ախտորաշման, ինչպես նաև հիպերտրո- ֆիաների, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների, պսակային անբավարարության ժամանակ:
...