5 հուզիչ հարց արգանդի միոմայի մասին
1. Որո՞նք են միոմայի առաջացման պատճառները. 1-ին հաստատված տարբերակն այն է, որ այն կանայք, ովքեր կյանքի ընթացքում իրականացրել են հղիության ընդհատում ամենաշատն են հակված միոմա ունենալուն, և հակառակը՝ ծննդաբերությունը փոքրացնում է միոմայի առաջացման ռիսկը:
2-րդ հաստատված տարբերակն է ՝ գենետիկական հակվածությունը: Գիտնականները խոսում են որոշ քրոմոսոմային կոմբինացիաների մասին, որոնք կարող են հանդիսանալ հորմոնալ ֆոնի ստեղծման պատճառ,ինչն էլ նպաստում է միոմայի զարգացմանը:
2. Որո՞նք են միոմայի տեսակները
1.1.Սուբսեռոզային՝ զարգանում են արդանգի արտաքին շերտում և շարունակում են աճել արտաքին ուղղությամբ: Սովորաբար դրանք չեն ազդում դաշտանային արյունահոսության վրա, սակայն կարող են առաջացնել ցավեր այլ օրգաններին ճնշելու պատճառով:
1.2.Ինտրամուրալ՝ ամենահաճախ հանդիպող տեսակը: Դրանք զարգանում են արգանդի պատում և հակված են արագ աճին, ինչն էլ նպաստում է արգանդի չափսերի մեծացմանը և արտաքնապես ստեղծում հղի կնոջ տպավորություն:
1.3.Սուբմուկոզային՝ հազվադեպ հանդիպող տեսակ: Այս տեսակը զարգանում է արգանդի պատի ներքին շերտի վրա և աճի հետ մեկտեղ փոփոխում արգանդի չափսերը և արգանդի հատակի ձևը: Սա ուղեկցվում է արգանդային առատ արյունահոսությամբ:
3. Որո՞նք են միոմայի ախտանիշները և հայտնաբերման մեթոդները
Միոմայի հիմանական ախտանիշներն են ՝
- արգանդի մեծացումը, որն էլ իր հերթին ճնշում է փոքր կոնքի օրգաններին առաջացնելով ցավ:
- որովայնի չափսերի մեծացում, եթե կինը ձեռքը դնում է որովայն եվ զգում է կոշտություն անհրաժեշտ է դիմել բժշկին
- արգանդային կամ դաշտանային բավականին առատ արյունահոսությունները
- կինը փորձում է հղիանալ և չի ստացվում:
Միոմայի հիմնական հայտնաբերման ուղիներն են Սոնոգրաֆիան և Մագնիսառեզոնանասային տոմոգրաֆիան (ՄՌՏ)-ն: Այսօր ՄՌՏ հետազոտությունը իր տեսակով և ճշգրտությամբ գերազանցում է բազմաթիվ գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Այն հիանալի կերպով հայտնաբերում է միոմայի տեսակները, որի հիման վրա պրոֆեսիոնալ ռադիոլոգը իր եզրակացման մեջ բնութագրում է միոման:
4. Բուժման ի՞նչ տակտիկա են ընտրում բժիշկները
Եթե հայտնաբերված միոմայի աճը եռամսյա կտրվածքով անփոփոխ է և ոչ մի անհանգստություն չի պատճառում կնոջը, նշանակում են դինամիկ հսկողություն 6ամիսը մեկ անգամ, հակառակ դեպքում բժիշկը կարող է պնդել միոման հեռացնել:
Այսօր միայն վիրահատական միջամտությունով կարելի է հեռացնել միոման: Միջամտությունը լինում է 2 տեսակ՝
- գիստերէկտոմիա, երբ միոմայի հանգույցների հետ մեկտեղ հեռացնում են նաև արգանդը(սովորաբար այս տեսակը կիրառվում է մենոպաուզայում գտնվող կանանց համար)
- միոմէկտոմիա, երբ հեռացվում են միայն միոմայի հանգույցները (սովորաբար այս տեսակը կիրառվում է վերարտադրողական տարիքում գտնվող կանանց համար)
5. Խորհուրդներ
Պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում կանոնավոր կարգով հաճախել գինեկոլոգի մոտ և փորձել շրջանցել աբորտները: Սննդակարգում ավելացնել կանաչ բանջարեղենների քանակը, որոնք փոքրացնում են միոմայի զարգացման ռիսկը, և քչացնել մսային կերակուրները: Պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ և միասին ընտրել անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցը:
Այն կանայք ովքեր արդեն ունեն միոմա,պետք է խուսափեն ծանր բեռ բարձրացնելուց, (ոչ ավել քան 3 կգ), շոքեբաղնիք հաճախելուց, տաք լոգանք ընդունելուց և արևի ուլտարմանուշակագույն ճառագայթների ներքո գտնվելուց, ինչպես նաև խուսափել որովայնի ներքևի հատված մերսումներից: