Հայերեն | Русский | English

ՄՌՏ. ծնկան հոդի ախտորոշում

2016-03-03

Մարդու ամենամեծ հոդը ծնկան հոդն է: Երկու սկավառակների՝ մենիսկների, միջոցով ծունկը բաժանված է վերին և ստորին մասերի: Ներսից այն պատված է հոդաճառով և ապահովում է հարթ մակերես, որն անհրաժեշտ է շարժման համար, ինչպես նաև  մեղմացնում է (ամորտիզացնում) հարվածները: Ցավեր կարող են առաջանալ վնասվածքների և գերբեռնվածությունների (օրինակ` սպորտային) հետևանքով, ինչպես նաև ջլերի կամ աճառի վնասման պատճառով: Այդ ժամանակ հիվանդները  ցավ են զգում, կարկամություն, հոդը կարմրում է, այտուցվում, խանգարվում է ծնկան հոդում ծալումը: Տվյալ ախտանիշները կարող են վկայել արթրիտի, այսինքն,  հոդի բորբոքման մասին:

«Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ում ՄՌՏ հետազոտություն անցնելու համար հիվանդների դիմելու ամենահաճախ հանդիպող պատճառը վնասվածքից հետո ի հայտ եկած սաստիկ ցավերն են: Վնասվածքներն առաջանում են ուժեղ հարվածների, ընկնելու կամ ոլորման հետևանքով: Նման դեպքերում մի քանի րոպեում այտուց է առաջանում, որն ուղեկցվում է ուժեղ ցավով, քանի որ արյունատար անոթներն ու նյարդերը վնասվում են կամ` ճնշվում: Տուժողն սկսում է զգալ ծակծկոցներ, թուլություն, թմրածություն: ՄՌՏ հետազոտությունն  անհրաժեշտ է ծնկան վնասումը հայտնաբերելու համար: Վնասվածքների այս խմբին են դասվում ջլերի կամ կապանների գերձգումն ու հոդախախտերը, ծնկոսկրի կոտրվածքը, կապանների պատռվածքները, ոսկրերի կոտրվածքները, աճառային սկավառակների պատռվածքները, ծնկոսկրի կամ ծնկան հոդի տեղաշարժը, հոդախախտը: Կոտրվածքներն առաջանում են ծնկան վրա ընկնելիս կամ ուժեղ գերբեռնվածության հետևանքով: Այն, որպես կանոն, առաջանում է գործողության ընթացքում (վազք, հեծանվավարություն, թռիչք, աստիճաններով բարձրանալ և այլն) ծնկան վրա երկարատև ճնշման հետևանքով: Այսպիսի ուժեղ գերբեռնվածությունների ժամանակ ի հայտ են գալիս բորբոքային երևույթներ: Կարող է զարգանալ ջլերի բորբոքում, կապաններում` ծալքերի առաջացում, ջլերի պատռվածքներ, ֆիբրոզ հյուսվածքի բորբոքում և այլն: Այս ամենը բերում են անհարմարության և ուժեղ ցավերի առաջացման:

Չի կարելի պնդել, որ խանգարումներն առաջանում են միայն վնասվածքների և գերբեռնվածությունների հետևանքով: Դրանք կարող են զարգանալ նաև հիվանդությունների ազդեցությամբ և ուղեկցմամբ: Դրանց թվին են պատկանում օստեոարթրիտը, ծնկափոսային բուշտը (կիստա), շերտազատվող ոսկրաճառաբորբը (օստեոխոնդրիտ), Օսգուտ-Շլատերի հիվանդությունը, վարակները, նյարդի ճնշումը և այլն: Այս բոլոր հիվանդությունները բերում են կարկամության, այտուցների առաջացման, ցավոտության, տհաճ, ցավային զգացողությունների: Նախքան հիվանդությունը բուժումն սկսելն անհրաժեշտ է այն ախտորոշել: Այդ կապակցությամբ հարկ է դիմել մասնագետներին՝ ռադիոլոգներին:

2016-03-03

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »