Կարո՞ղ է արդյոք LiverMultiScan Perspectum ախտորոշումը փոխարինել լյարդի ցավոտ և թանկարժեք բիոփսիային
Լյարդի ախտահարումներով հիվանդները, որպես կանոն, պետք է անցնեն պունկցիոն բիոփսիա, որը ցավոտ է և ծառայությունը` թանկարժեք, սակայն ՄՌ կողմից կիրառվող ոչ միջամտական եղանակը կարող է փոխարինել այն:
Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում կլինիկաների կոնսորցիումին տրամադրվել է բազմամիլիոնանոց դրամաշնորհ՝ բիոփսիայի փոխարեն LiverMultiScan Perspectum հետազոտությունը կիրառելու նպատակով:
Deutsches Arzteblatt International-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը դարձել է լյարդի քրոնիկական հիվանդությունների առավել հաճախ հանդիպող պատճառը: Ճարպակալումը լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությանը նպաստող հիմնական գործոններից է, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կանխատեսվել էր, որ 2015 թվականին աշխարհում ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը կաճի մինչև 700 միլիոն:
Պատկերների ստեղծման համար նախատեսված LiverMultiScan սարքը FDA-ի կողմից հավանության է արժանացել 2015 թվականի նոյեմբերին և լյարդի հետազոտության նպատակով պաշտոնապես թողարկվել է 2015 թ. Ամերիկյան ասոցիացիայի կողմից:
Սարքը հետազոտության նպատակով առաջին անգամ ներկայացվել է 2014 թ. Եվրոպայում և ԱՄՆ-ում. և ներկայում այն կիրառվում է երեք աշխարհամասերի առաջատար բժշկական կենտրոններում:
Սարքը գործառում է մագնիսառեզոնանսային հետազոտության քանակական եղանակները, ինչպես քաղցկեղի դեպքում, այնպես էլ սրտի վիզուալիզացիայի ժամանակ: 15 րոպե տևող մագնիսառեզոնանսային հետազոտությունից հետո այն ստեղծում է ամբողջ լյարդի մանրամասն քարտեզը: Այպիսով, բժիշկները կարող են ճշգրիտ որոշել հիվանդության օջախները:
Սարքը վերլուծությունն իրականացնում է լյարդի հյուսվածքի հիմնական հատկությունների գնահատման, լյարդային ճարպի ճշգրիտ չափման և այլ ցուցանիշների հիման վրա՝ առանց լրացուցիչ ախտորոշիչ տեխնոլոգիաների կամ կոնտրաստ նյութերի անհրաժեշտության: LiverMultiScan-ի օգնությամբ մեկ ժամվա ընթացքում կարող է հետազոտվել վեց պացիենտ՝ ճշգրտության 95-97% հավանականությամբ:
Որպես փորձարկում Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի տարբեր բժշկական կենտրոններում կընտրվեն 2000 պացիենտներ: Նրանք կամայականորեն կբաժանվեն երկու խմբի. հիվանդության առկայության և դրա ծանրության աստիճանի որոշման նպատակով մի խմբին կիրականացվի բիոփսիա, իսկ մյուս խումբը կհետազոտվի LiverMultiScan սարքի միջոցով: Այնուհետև կհամեմատվեն երկու խմբերի պացիենտների վրա կատարված ծախսերի արդյունավետությունն ու արդյունքները: Իրապես հնարավոր է ո՛չ միայն էականորեն տնտեսել, այլ նաև կրճատել սթրեսային ու ցավոտ միջամտության ենթարկվող պացիենտների քանակը: