«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը

2016-04-21

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել: Արդյունքները հրապարակվեցին Chest պարբերականում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ թոքաբորբը երեխաների մահացության առաջատար պատճառն է ամբողջ աշխարհում: ԱՀԿ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ աշխարհի բնակչության մոտավորապես երեք քառորդին ռենտգեն հետազոտությունն անհասանելի է : «Մուանտ Սինայ» կլինիկայի «Իկան» բժշկական դպրոցի  անհետաձգելի բժշկության և մանկաբուժության դոցենտ, բժիշկ Ջիմ Ցզուն նշեց, որ պետք է շատ ժամանակ անցնի, մինչև դյուրակիր ՈՒՁՀ սարքը կարողանա վերացնել այդ անհավասարությունը:

Թոքաբորբի ժամանակ թոքերը լցվում են թարախով և ուլտրաձայնը կարող է կիրառվել այդ հեղուկի որոնման նպատակով: ՈՒՁՀ սարքը շարժական է, մատչելի, չի ճառագայթում և կարող է հայտնաբերել թոքաբորբի ոչ մեծ օջախներ, որոնք կրծքավանդակի ռենտգենագրությամբ հնարավոր չէ հայտնաբերել: Ցզուն և նրա գործընկերները որոշեցին վերահսկվող հետազոտություն իրականացնել մանկաբուժական բաժանմունքում և համեմատել նորածնից մինչև 21 տարեկան 191 երեխայի թոքերի ՈՒՁՀ  և կրծքավանդակի ռենտգենագրության տվյալները: Հիվանդները պատահականության սկզբունքով հայտնվեցին մի խմբում, որին կատարվեց թոքերի ուլտրաձայնային հետազոտություն (եթե բժշկին անհրաժեշտ էր լրացուցիչ տեղեկատվություն, իրականացվում էր նաև կրծքավանդակի ռենտգենագրություն) կամ` ստուգողական խմբում, որի անդամներն անցան կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն՝ հաջորդող թոքերի ՈՒՁՀ-ով: Հետազոտողները հայտնաբերեցին, որ այն խմբի համար, որի անդամներն առաջին հերթին անցել էին թոքերի ՈՒՁՀ, կրծքավանդակի ռենտգենագրագրության իրականացման անհրաժեշտությունը 38,8 %-ով ցածր էր: Այս խմբում չկային նաև թոքաբորբի բաց թողնված դեպքեր կամ որևէ կողմնակի ազդեցություն: ՈՒՁՀ-ն հետազոտության այլ եղանակների համեմատ նաև զգալիորեն մատչելի է: Կրծքավանդակի ռենտգենագրության իրականացման հաճախության նվազումը բերում է ընդհանուր ծախսերի տնտեսման և կրճատում է բաժանմունքում հիվանդների գտնվելու ժամանակը:

Հետազոտողները գտնում են, որ ճշգրիտ բժշկության դարում թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը վիզուալիզացիայի իդեալական մեթոդ է այն երեխաների համար, ովքեր գտնվում են ճառագայթման հետևանքով առաջացած քաղցկեղի տեսակների ռիսկի խմբում, կամ արդեն բազմիցս անցել են ռենտգեն կամ ՀՏ հետազոտություն: Որպեսզի ՈՒՁՀ-ն դառնա երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ, Ցզուն գտնում է, որ բժշկական ուսումնական հաստատություններում ԳՁՀ-ն պետք է դասավանդվի որպես ստետոսկոպից չտարբերվող մեթոդ: Չնայած այն առավել մատչելի է, քան հետազոտության մյուս եղանակները՝ գերձայնային տեխնոլոգիաների արժեքը դեռ պետք է նվազի:

2016-04-21

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »