Գլխուղեղի և նրա անոթների համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)
Գլխուղեղի և նրա անոթների համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ախտորոշիչ հետազոտություն է՝ ռենտգեն ճառագայթների կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ուղեղի ներքին կառուցվածքներն ու անոթները:
ՀՏ-ի ժամանակ ստացված պատկերները կարող են լինել երկու հարթությամբ, ինչպես նաև հնարավոր է ստանալ եռաչափ պատկեր: Այս տեղեկատվությունը կարելի է դիտել համակարգչի մոնիտորի վրա, տպել ժապավենի, սեղմասկավառակի (CD) կամ DVD-ի վրա:
Ուղեղի և արյունատար անոթների ՀՏ-պատկերը, որպես կանոն, ավելի մանրամասն տեսանելիություն են ապահովում, քան ավանդական ռենտգենյան ճառագայթները:
Ուղեղի և անոթների ՀՏ-ն հնարավորություն է տալիս ախտորոշել.
- գլխի վնասվածքներով հիվանդների մոտ գլխուղեղի վնասումն ու գանգի կոտրվածքը,
- անևրիզմայի պատռվածքով պայմանավորված արյունահոսությունները,
- արյան մակարդուկները կամ արյունահոսությունը` կապված գլխուղեղի կաթվածի հետ,
- հիդրոցեֆալիայով հիվանդների մոտ ուղեղի խոռոչների (փորոքների) մեծացումը,
- գանգի զարգացման արատներ կամ հիվանդություններ,
- ուղեղի ուռուցքներ:
Համակարգչային տոմոգրաֆիայի հետ միասին հնարավոր է իրականացնել նաև գլխուղեղի և անոթների ՀՏ-անգիոգրաֆիա, որի դեպքում իրականացվում է հատուկ ռենտգեն-կոնտրաստ նյութի ներմուծում:
Հետազոտության համար հատուկ նախապատրաստում չի պահանջվում, սակայն դեղերի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում, հատկապես յոդ պարունակող, անհրաժեշտ է բժշկին նախազգուշացնել: