«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.-սեմինարի-մասնակիցներին-more

Հայերեն | Русский | English

Ժամանակակից ախտորոշում. ներքին օրգանների համակարգչային տոմոգրաֆիա

2016-10-07

Հետազոտության և բուժման ժամանակակից եղանակներն այնքան են տարբերվում նախկիններից, որ այլևս ենթակա չեն որևէ համեմատության...: Բժշկությունը` խորացված և գերժամանակակից ախտորոշման շնորհիվ, կարողանում է ճանաչել ծանրագույն, նախկինում բուժման չենթարկվող հիվանդությունները՝ նրանց ամենաաննշան դրսևորումների դեպքում: Համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ բժիշկները սովորեցին գաղտնազերծել մարդկային մարմնի և նրա ներքին օրգանների ամենափակ անկյունները: Առանց մանրակրկիտ հետազոտության ոչ մի տարածված և սովորական թվացող բուժում չի նշանակվում՝ առաջնային փուլում ավելի ծանր հիվանդության զարգացումը կանխելու նպատակով:


Բոլոր ներքին օրգանների ամենահայտնի, հասանելի և արդյունավետ հետազոտությունը համակարգչային տոմոգրաֆիան է: Այս հեղափոխական մեթոդն առաջացրեց առաջադիմական հեղաշրջում ամբողջ բժշկության մեջ: Հնարավոր դարձավ տեսնել և տարբերել մարդու օրգանների ամենափոքր անատոմիական կառուցվածքները և ստանալ հետազոտվող օրգանների բազմաշերտ պատկերներ ցանկացած ռակուրսով: Համակարգչային տոմոգրաֆի տեխնիկական հնարավորությունների շնորհիվ ախտորոշման մասնագետները սովորեցին վերարտադրել մարդկային օրգանի ներքին կառուցվածքը եռաչափ ծավալային պատկերմամբ:


Ժամանակակից համակարգչային հետազոտությունները հսկայական օգնություն են ցուցաբերում գլխուղեղի բազմաթիվ հիվանդությունների, ողնաշարի շեղումների և արատների ախտորոշման դեպքում, ինչպես նաև սրտի և այլ օրգանների անկանոն աշխատանքի պատճառների հայտնաբերման ժամանակ: Իրականացնելով համակարգչային տոմոգրաֆիա՝ յուրաքանչյուր պացիենտ կարող է համոզված լինել ամենաաննշան ախտաբանության հայտնաբերման և անհետաձգելի բուժման նշանակման մեջ:

2016-10-07

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »