«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.-սեմինարի-մասնակիցներին-more

Հայերեն | Русский | English

Ծնոտի ՄՌՏ

2016-10-17

ՄՌՏ-ն ախտորոշիչ եղանակ է՝ հիմնված մարդու հյուսվածքների վրա էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ: Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել փափուկ հյուսվածքների, հոդերի աճառային մակերեսների ախտաբանությունները, հոդային սկավառակի դիրքի փոփոխությունները:

ՄՌՏ-ի ազդեցության սկզբունքները

Սարքի կողմից ստեղծված էլեկտրամագնիսական դաշտը ստիպում է մարդու հյուսվածքների ջրածնի ատոմներին գտնվել ռեզոնանսի մեջ: Տարբեր հյուսվածքներ պարունակում են տարբեր քանակությամբ ջրածին, հետևապես արձագանքը ևս տարբեր է լինում: Տատանումները որսվում են տոմոգրաֆի կողմից, մշակվում  և համակարգչի մոնիտորի վրա ձևավորվում է հետազոտվող օրգանի ծավալային պատկերը:
Անհրաժեշտության դեպքում՝ ախտահարված շրջանի պատկերի բարելավման նպատակով, իրականացվում է կոնտրաստ նյութի ներերակային ներմուծում:

ՄՌՏ նշանակման ցուցումները

Ծնոտի ՄՌՏ-ն կիրառվում է ստոմատոլոգների, դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժների, վնասվածքաբանների, ուռուցքաբանների կողմից:

Ստորին ծնոտի ՄՌՏ նշանակվում է բերանը բացելու և փակելու ժամանակ ցավի կամ կողմնակի ձայների (կտկտոց, ճռճռոց) առկայության դեպքում, ծնոտային հոդի շարժունակության խանգարման, ուռուցքային գործընթացի կասկածի, վնասվածքների դեպքում: Վիրահատական բուժման անհրաժեշտության  դեպքում  այս մեթոդը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ախտաբանական գործընթացի մեջ շրջակա հյուսվածքների ներգրավվածությունը՝ վիրահատական բուժման ծավալը որոշելու նպատակով:

Վերին ծնոտի ՄՌՏ իրականացնում են պարանոցի, դիմածնոտային շրջանի ցավերի, վնասվածքների, բորբոքային ախտահարումների դեպքում :

ՄՌՏ-ի իրականացման հակացուցումները

ՄՌՏ-ն ամենաանվտանգ ախտորոշիչ մեթոդն է, որի ժամանակ իոնիզացնող ճառագայթում չի կիրառվում: Մարդկային օրգանիզմի վրա էլեկտրամագնիսական դաշտի կողմից բացասական ազդեցություն չի հայտնաբերվել: Այս եղանակը հակացուցված է, եթե հիվանդի մարմնում կա արհեստական կառուցվածք, որն ունակ է մագնիսանալու: Օրինակ` սրտի ռիթմը վարող սարք, ոսկրերի պրոթեզ:

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը

Հիվանդը տեղակայվում է հատուկ մահճակալի վրա, որը մտնում է տոմոգրաֆի պարկուճի մեջ: Հետազոտությունը տևում է 20-30 րոպե: Այդ ամբողջ ընթացքում տոմոգրաֆի ներսում չի կարելի շարժվել: Կոնտրաստի անհրաժեշտության դեպքում  հետազոտության տևողությունը մոտավորապես մեկ ժամ է կազմում:

Հետազոտությունից անմիջապես հետո կարելի է վերադառնալ առօրյա կյանքին:

2016-10-17

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »