Ունեք մեջքի ցավե՞ր. ժամանակն է ՄՌՏ հետազոտություն իրականացնել
Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, մարդկանց մեծ մասը մեջքի շրջանում խնդիրներ ունի: Ընդ որում, խոսքը միայն տարեց մարդկանց մասին չէ: Հաճախ խնդիրներ ունենում են բավականին երիտասարդ տարիքում: Ցավոք, ընդունված է, որ մեջքի ցավերը սովորական են և չարժե նրանց վրա ուշադրություն դարձնել: Սա բերում է նրան, որ պացիենտը բժշկին դիմում է բավականին ծանր վիճակում: Հասկանալի է, որ այդ դեպքում բուժումը զգալի դժվարանում է և ոչ միշտ է ցանկալի արդյունք տալիս: Ինչպե՞ս խուսափել նման հետևանքներից: Անհրաժեշտ է ժամանակին հետևել սեփական առողջությանը: Եթե պարանոցային կամ գոտկային շրջաններում կան արտահայտված պարբերական ցավեր, հաճախակի գլխացավեր, ընդհանուր թուլություն, նշանակում է հարկ է հետազոտվել: Այդ բոլոր նշանները վկայում են ողնաշարի խնդիրների մասին:
Ինչու՞ հենց ՄՌՏ-հետազոտություն: Բանն այն է, որ ողնաշարը հակված է ախտահարման մեծաքանակ հիվանդությունների ժամանակ, սակայն նրանց դրսևորումները բավականին նման են, ինչը դժվարացնում է ախտորոշումը: Մեջքի ցավի ժամանակ գուշակելով չի կարելի բուժել. յուրաքանչյուր հիվանդություն հատուկ մոտեցում է պահանջում: Այսպիսով, շատ կարևոր է բացառել մնացյալ տարբերակները և հայտնաբերել հիմնական խնդիրը: Այդ պատճառով հիվանդներին նշանակվում է շերտագրություն` որպես առավել ճշգրիտ հետազոտություն: Շերտագրության արդյունքում ստացված նկարներով կարելի է ուսումնասիրել յուրաքանչյուր ողի կառուցվածքը, զննել միջողնային սկավառակների վիճակը՝ ամենախնդրահարույց շրջաններից մեկը: Շերտագրության միջոցով կարելի է հայտնաբերել նաև բորբոքային գործընթացները կամ հայտնաբերել նյարդերի վրա ճնշման առկայությունը: Այն պրակտիկորեն բացառում է բժշկական սխալի ռիսկը:
Ի դեպ, հնարավոր է բժիշկը նաև պարանոցային հատվածի ՄՌՏ նշանակի, եթե կասկած կա, որ բորբոքումն սկսվել է մեջքի վերին հատվածում:
Ճիշտ է, տոմոգրաֆով հետազոտությունն այնքան էլ մատչելի չէ, սակայն բոլոր ծախսերը արդարացվում են. ի վերջո, բազմաթիվ հետազոտություններ իրականացնելու և միանգամից բոլոր հնարավոր խնդիրների դեմ դեղեր գնելու անհրաժեշություն չի լինի:
Հետազոտությունը ցավոտ չէ, ողնաշարի սրբանային հատվածի կամ մյուս շրջանների ՄՌՏ-ն անհարմարություն չի առաջացնում և իրականացվում է բավականին արագ: Էությամբ այն նման է ռենտգեն հետազոտությանը: Սակայն, ի տարբերություն վերջինիս, ՄՌՏ-ն թույլ է տալիս ո՛չ միայն մանրամասն ուսումնասիրել բոլոր հոդերն ու ողերը, այլ նաև հայտնաբերել անբավարար արյունամատակարարմամբ հատվածները, դեգեներատիվ փոփոխությունների առկայությունը: