«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Սրտի հետազոտության չորս տարիք

2016-11-25

Ցանկացած մեքենավար գիտի, որ շարժիչի անսարքությունը լուրջ խնդիր է, որից հետո մեքենան նախկին վիճակին բերելն արդեն խնդրահարույց է. ավելի լավ է դա թույլ չտալ: Նույնը կատարվում է նաև մեր սրտի հետ: Սրտին հետևելը երբեք ուշ չէ, ոչ էլ` շուտ, և ահա ինչու:

ՄԻՆՉԵՎ ԾՆՎԵԼԸ

Այժմ սրտի առաջին հետազոտությունն իրականացվում է դեռևս մինչև ծնվելը, երբ հղի կինն անցնում է ՈւՁՀ հետազոտություն, որի ընթացքում անպայման դիտարկում են նաև պտղի սիրտը. Ինչպե՞ս է այն տեղակայված, ճի՞շտ է, արդյոք, ձևավորված , չկա՛ն շեղումներ: Որպես կանոն, երեխաների մոտ սրտի արատ բազմաթիվ պատճառներով ձևավորվում է դեռևս ներարգանդային կյանքում՝ պայմանավորված ժառանգական նախատրամադրվածությամբ և մինչև մոր վարակը տեղի ունեցած պատահական մուտացիայով: Եվ եթե դեռևս չծնված երեխայի մոտ հայտնաբերվում է սրտի արատ, նրան կարելի է վիրահատել ծնվելուց  անմիջապես հետո:

ԿՅԱՆՔԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՈՒՄ

Երբ փոքրիկին լսում է մանկաբույժը, նա հետաքրքվում է ո՛չ միայն շնչառությամբ, այլ նաև սրտի աշխատանքով. ստետոսկոպը հնարավորություն է տալիս լսել աղմուկները: Եթե կան այդպիսիք, երեխային կրկին ուղարկում են էխոսրտագրության (ԷխոՍԳ): Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս սիրտը մանրամասն դիտել և նաև` թե ինչու է փոքրիկ շարժիչն աղմկում: Դեպքերի մեծամասնությունում աղմուկները լինում են նորմայի տարբերակ, սակայն` ոչ միշտ. երբեմն այն իրական և լուրջ խնդիրների նշան է, որը պետք է վերացնել:

30-ԻՑ ՀԵՏՈ

Տղամարդկանց համար 30 տարեկանն այն սահմանն է, որից հետո սրտի վիճակին հետևելը դառնում է պարտադիր: Եթե ընտանիքում եղել են վաղ ինֆարկտների և ինսուլտների դեպքեր (այսինքն մինչև 55 տարեկան), ապա պետք է ավելի շուտ սկսել, սակայն 30 տարեկանից հետո սրտի աշխատանքին պետք է հետևեն բոլորը՝ անկախ ընտանեկան պատմությունից, քաշից, ինքնազգացողությունից, մասնագիտությունից, վնասակար սովորություններից  և այլ գործոններից: Պարտադիր է համարվում յուրաքանչյուր տարի արյան հետազոտության իրականացումը, զարկերակային ճնշման և խոլեսթերինի մակարդակի վերահսկումը, ինչպես նաև ԷՍԳ իրականացումը: Վերջին հետազոտությունը բժիշկները կարող են նշանակել բարդացված տարբերակով, երբ սրտագրությունն իրականացվում է ծանրաբեռնվածության ժամանակ, այս դեպքում այն ավելի տեղեկատվական է: Որոշ դեպքերում իմաստ ունի գենետիկական հետազոտության իրականացումը, ցավոք, սրտային առիթմիայի ծանր դեպքերն ունեն ժառանգական պատճառներ: Դաշտանադադարից սկսած կանայք մշտապես սիրտ-անոթային համակարգի  հսկողության կարիք ունեն. զրկվելով հորմոնային պաշտպանությունից՝ սրտային հիվանդությունների առումով, նրանք անցնում են տղամարդկանց:

50 ՏԱՐԵԿԱՆԻՑ ՀԵՏՈ

Սրտային հիվանդություններն արդեն երկար ժամանակ է դադարել են լինել ծերերի խնդիրը, սակայն տարիքն, այնուամենայնիվ, կարևոր դեր է  խաղում: Մեր սիրտը ծերանում է, ինչպես և մեր ողջ օրգանիզմը: Անոթային և սրտային հյուսվածքի բաղադրության մեջ մտնող էլաստիկ թելերի քանակը նվազում է, իսկ կոլագենային թելերի քանակն` ավելանում: Պատկերավոր ասած, եթե երիտասարդ մարդու անոթները նման են ռետինե խողովակի, ապա տարիքի հետ դրանք նմանվում են հին ռետինի , որը դժվարությամբ է ճկվում, տեղ-տեղ ճաքում է, իսկ 60 տարեկանից հետո վերածվում է կոշտ մետաղական խողովակի: Սրտի ձգման ունակությունը նվազում է, չափերով` փոքրանում: Սա բերում է անոթներում բարձր սիստոլիկ  (վերին) ճնշման և բարձր դիաստոլիկ ճնշման` սրտի ներսում: Սիրտը դժվարությամբ է լցվում արյունով  և դա կարող է համակշռվել միայն մեկ եղանակով՝ արագ կծկվելով, իսկ դա նպաստում է առիթմիաների և սրտային անբավարարության առաջացմանը: Այդ պատճառով որքան տարիքով է մարդը, այնքան կարևոր է սիրտ-անոթային համակարգի վերահսկումը, նույնիսկ, եթե անհանգստության այլ պատճառներ չկան: Իսկ եթե խնդիրներ կան, ապա իրականացնել թեստերի և հետազոտությունների ամբողջ հավաքածուն, որը հնարավորություն կտա պարզել, թե ինչ վիճակում է սիրտը, կատարել արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն, մեզի քննություն (սրտի աշխատանքը սերտորեն կապված է երիկամների աշխատանքի հետ), ԷՍԳ, ԷխոՍԳ, վահանաձև գեղձի և քնային զարկերակների ՈւՁՀ և Հոլտեր մոնիտորինգ (ԷՍԳ-ն գրանցվում է մեկ օր և ավելի): Այս ամենը միասին ամբողջական պատկերացում է տալիս:

Ժամանակն է սիրտը վստահել բժշկին

Անկախ տարիքից, սեռից և այլ գործոններից, պետք է դիմել սրտաբանին  և պատրաստվել հետազոտության, եթե.

  • կրծքավանդակում կա ցավ՝ ցանկացած բնույթի,
  • պուլսը միշտ բարձր է նորմայից,
  • սրտի ռիթմը խանգարված է, այն կամ շատ արագ է աշխատում, կամ շատ դանդաղ,
  • կա օդի պակասի զգացողություն, հատկապես ծանրաբեռնվածության ժամանակ,
  • դուք արագ եք հոգնում և նկատել եք, որ աշխատունակությունը նվազել է:

Սրտաբանի մոտ ուղեգրում է այլ մասնագետ, բավականին հաճախ սրտային խնդիրները քողարկվում են այլ ախտանիշների ներքո, որոնք առաջին հայացքից բացարձակապես կապ չունեն այս օրգանի հետ:

Գոտկատեղի շրջագիծը

Եվս մեկ սրտային թեստ, որն առաջին հայացքից սրտաբանության հետ որևէ կապ չունի, այնուամենայնիվ, դա միայն թվում է: Անհրաժեշտ է չափել գոտկատեղի շրջագիծը (պորտի մակարդակին), կանանց մոտ նորման կազմում է մինչև 80 սմ, տղամարդկանց մոտ մինչև 102 սմ: Ընդամենը 1 սմ-ով գերազանցումն արդեն վկայում է սրտի սկսվող խնդիրների մասին և սրտաբանի մոտ հետազոտության նպատակահարմարության մասին:

Հաշվել պուլսը

Սրտաբանները խորհուրդ են տալիս բոլորին՝ առանց բացառության, սովորել իրականացնել ամենապարզ հետազոտությունը, որը կարելի է  կատարել կյանքի ցանկացած պահին, դա պուլսի հաշվումն է: Նորմայում հանգիստ վիճակում այն չպետք է գերազանցի 80 զարկ/րոպեում: Ցանկալի է, որ այն լինի ցածր, իդեալական պուլսը 74 զարկ/րոպեում է: Եթե այն ավելի բարձր է և այդքան հաճախ լինում է ո՛չ միայն ծանրաբեռնվածությունների ժամանակ, ապա դա լուրջ պատճառ է սրտաբանի մոտ մանրամասն հետազոտվելու համար:

Արդյոք սիրտն ունի՞ տարիք

Երբեմն այն մարդու մասին, ում, թվում է, վաղ է մտածել կենսաթոշակի մասին, ասում են, որ նա ունի 70-ամյա մարդու սիրտ: Արդյո՞ք սիրտը տարիք ունի: Պարզվում է` ունի: Սրտաբաններն ասում են, որ իդեալական պայմաններում, եթե մարդը նորմալ սնվում է, չի կատարում աշխատանքային և այլ սխրանքներ, զբաղվում է սպորտով, չունի վնասակար սովորություններ, նրա սիրտը կարող է մինչև 150 տարի աշխատել: Սակայն նրա պաշարները հաշվարկված են որոշակի քանակությամբ կծկումների համար, և եթե սիրտն աշխատում է արագացված ռեժիմով, այն իրեն սպառում է զգալի շուտ: Եթե նրան ստիպեն մշտապես աշխատել 100 զարկ/րոպեում արագությամբ, ապա նրա «ծառայության ժամկետը» կիսով չափ կկրճատվի`գումարած վաղ աթերոսկլերոզը (սիրտն այդ ժամանակ թթվածնի և սննդարար նյութերի բավարար քանակ չի ստանում), վատ սնուցումը, թունավոր ազդեցությունը, բարձր ճնշումը: Բոլոր այս գործոններն արագացնում են, այսպես կոչված, ապոպտոզը՝ բջիջների բնական ծրագրավորված մահը: Եվ ահա, 45-ամյա սրտային հիվանդից կլսեք. «Դե տարիքն է, ի՞նչ եք ուզում», մինչդեռ Ճապոնիայում, օրինակ. դա ընդամենը կյանքի կեսն է:

2016-11-25

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »