Սննդակարգը որովայնի խոռոչի ՈւՁՀ-ից առաջ. ի՞նչ կարելի է ուտել, ի՞նչ` չի կարելի
Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) լուրջ գործողություն է, որը պահանջում է պատասխանատու մոտեցում և հետազոտվող օրգանով պայմանավորված որոշակի կանոնների պահպանում: Որովայնի ցանկացած ախտահարման դեպքում` անկախ ծանրության աստիճանից, ախտորոշման գործընթացում պահանջվում է ՈՒՁ հետազոտության իրականացում: Նախքան որովայնի խոռոչի օրգանների ՈւՁ հետազոտությունը պացիենտը պետք է պահպանի հատուկ սննդակարգ:
Ի՞նչ չի կարելի ուտել նախքան որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ-ն
Սննդակարգը պահպանել պետք է սկսել հետազոտությունից երկու-երեք օր առաջ: Նախապատրաստումը ենթադրում է խնայող սննդակարգ. պետք է բացառել այն մթերքները, որոնք գրգռում են աղիները և նպաստում են գազերի առաջացմանը:
Նախքան ՈւՁ հետազոտությունը սննդի մեջ բացառվող մթերքների թվին են պատկանում.
- կաթը և կաթնաթթվային մթերքները, քանի որ նրանք խթանում են խմորումն աղիների լուսանցքում՝ նպաստելով գազերի առաջացմանը:
- մրգեր, քանի որ հարուստ են ֆրուկտոզայով, որը նույնպես խմորվում է օրգանիզմում. հատկապես կարևոր է բացառել դեղձը, կեռասը, տանձն ու խնձորը:
- հացաբուլկեղենը և հրուշակեղենը,
- ցանկացած լոբազգի,
- որոշ բանջարեղեն, օրինակ, սոխը, կաղամբը, կարտոֆիլը և եգիպտացորենը:
- ճարպոտ միսը և ձուկը,
- գազավորված ըմպելիքը,
- համեմունքները,
- թունդ թեյը և սուրճը,
- 1ալկոհոլը:
Նախքան որովայնի խոռոչի ՈւՁՀ-ն խորհուրդ տրվող սննդակարգը
Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ-ից առաջ սննդակարգը ենթադրում է գազերի առաջացմանը նպաստող մթերքների բացառում, այդ պատճառով խորհուրդ է տրվում օրական ռացիոնը ձևավորել հետևյալ մթերքներից և ուտեստներից.
- հնդկացորեն, վարսակ, գարեձավար,
- տավարի և հավի միս՝ խաշած վիճակում,
- անյուղ ձուկ՝ շոգեխաշած, խաշած կամ ջեռոցում պատրաստված,
- անյուղ պանրի պինդ տեսակներ,
- խաշած հավի ձու (օրական մեկ հատ):
Խորհուրդ է տրվում այս ճաշացանկը պահպանել նաև որովայնի վնասվածքների ակտիվ բուժման ընթացքում:
Պահանջվում է կոտորակային և հաճախակի սնուցում՝ մի քանի ժամը մեկ անգամ: Խորհուրդ չի տրվում սնվելիս հեղուկ օգտագործելլ, սակայն մեկ ժամ անց թույլատրվում է ոչ քաղցր թեյ կամ չգազավորված ջուր: Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել առնվազն մեկուկես լիտր հեղուկ:
Երեխաների նախապատրաստումը ՈւՁ հետազոտության
Երեխաների մոտ նախքան որովայնի խոռոչի ՈւՁՀ-ն սննդակարգը պահանջում է հատուկ մոտեցում: Մինչև մեկ տարեկան երեխաները պետք է բաց թողնեն կերակրումը: Կրծքի երեխաները մինչև հետազոտությունը պետք է չուտեն երեք ժամ, իսկ հետազոտությունից մեկ ժամ առաջ չի կարելի ոչինչ խմել:
Մեկից մինչև երեք տարեկան երեխաները, սովորաբար, հեշտ են տանում նախքան հետազոտությունը 4 ժամ ուտելիքի բացակայությունը: Նրանք նույնպես հետազոտությունից առաջ մեկ ժամ պետք հեղուկ չօգտագործեն:
Ինչ վերաբերում է ավելի մեծ տարիքի երեխաներին (մինչև 14 տարեկան), ապա նրանք պետք է քաղցած մնան որովայնի խոռոչի ՈւՁՀ-ից առաջ 6-8 ժամվա ընթացքում և չխմեն հետազոտությունից առաջ առնվազն մեկ ժամ: