«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Կոչ-կլինիկական-օրդինատորներին-(առանց-ուսումնական-առաջադիմության-և-օտար-լեզվի-իմացության-սահմանափակումների)-more

Հայերեն | Русский | English

Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ

2017-02-08

Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ-ն, ինչպես և ցանկացած մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, առանձնանում է բարձր ճշտությամբ և դեռևս իրենց զարգացման վաղ շրջանում գտնվող ամենահազվադեպ և վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման ունակությամբ: Եռաչափ և շերտավոր կտրվածքներով պատկերները, լինի դա վահանաձև գեղձի ՄՌՏ, թե կոկորդի և ըմպանի ՄՌՏ, թույլ են տալիս ստանալ նույնիսկ մանրադիտակային անոմալիաների և հիվանդագին փոփոխությունների նկարները, որն էլ հնարավորություն է տալիս ժամանակ շահել` որքան հնարավոր է, իսկ դա նշանակում է նաև ժամանակին արդյունավետ բուժում կազմակերպել:

Մարդու պարանոցում գտնվում են բազմաթիվ օրգաններ, որոնց միջև գոյություն ունի կամ անմիջական կապ, կամ դրանք շատ մոտ են գտնվում միմյանց: Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս դիտարկել այնպիսի օրգաններ, ինչպիսիք են.

  • վահանաձև գեղձ,
  • թքագեղձեր,
  • կոկորդ և կերակրափող,
  • շնչափողի փափուկ հյուսվածքներ (մկաններ, կապաններ, անոթներ),
  • ավշային հանգույցներ:

Վերոնշյալ օրգանների հիվանդություններն ունեն նման ախտանիշներ, ինչը շփոթություն է առաջացնում և դժվարեցնում ախտորոշումը: Այս պարագայում պարանոցի ռենտգեն հետազոտությունը չի կարող այպիսի ճշգրիտ արդյունքներ տալ, ինչպես ՄՌՏ-ն: Բացի այդ, պարանոցում տեղակայված օրգաններից մեկի հիվանդությունը կարող է տարածվել նաև մյուսների վրա: Հենց սրանում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի` որպես առաջավոր ախտորոշիչ եղանակի, կարևորությունը:

ՄՌՏ-ի օգտակարությունը և նրա կիրառման ոլորտները

Ավելի հստակ կլինիկական պատկեր ստանալու և ախտորոշման մեջ չսխալվելու համար որպես հետազոտման առավել տեղեկատվական և անվտանգ եղանակ կիրառվում է ՄՌՏ-ն: Ներկայում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ախտորոշիչ ամենապահանջված եղանակներից է բժշկության հետևյալ բնագավառներում.

  • ուռուցքաբանություն,
  • վիրաբուժություն,
  • ներզատաբանություն,
  • վնասվածքաբանություն,
  • գաստրոէնտերոլոգիա և այլն:


Պարանոցի փափուկ հյուսվածքների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ կարելի է հայտնաբերել այնպիսի սպառնացող խնդիրներ, ինչպիսիք են աբսցեսը, ֆլեգմոնան, հյուսվածքների բորբոքային ինֆիլտրացիան: ՄՌՏ-ն թույլ է տալիս պարանոցի շրջանում հայտնաբերել վնասվածքից հետո առաջացած անցանկալի փոփոխությոնները՝ կապանների ձգումից մինչև ջլերի վնասում: Եթե սովորական ՄՌՏ-ն (այսինքն առանց կոնտրաստի) չի տալիս հիվանդության հստակ պատկերը, ապա կիրառվում է կոնտրաստ նյութի ներմուծմամբ տոմոգրաֆիա:

Պարանոցի փափուկ հյուսվածքների կոնտրաստային ՄՌՏ-ն արդյունավետ է նաև ուռուցքաբանական ախտորոշման դեպքում, քանի որ օգնում է բարորակ գոյացությունը տարբերակել քաղցկեղայինից: ՄՌՏ հետազոտությունը չի պահանջում հատուկ նախապատրաստում և հետագա վերականգնում: Այն տհաճ զգացողություններ չի պատճառում, շատ ժամանակ չի խլում, սակայն նպաստում է պարանոցի փափուկ հյուսվածքների օպերատիվ և ճշգրիտ ախտորոշմանը:

2017-02-08

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »