«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Կոչ-կլինիկական-օրդինատորներին-(առանց-ուսումնական-առաջադիմության-և-օտար-լեզվի-իմացության-սահմանափակումների)-more

Հայերեն | Русский | English

Կրծքագեղձերի ՈՒՁՀ

2017-04-03

Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը մեծ նշանակություն ունի չարորակ ուռուցքների ժամանակին ախտորոշման մեջ: Այն նպաստում է ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանը և կրծքագեղձի քաղցկեղից կանանց մահացության տոկոսի նվազեցմանը:

Ե՞րբ իրականացնել այն

Ուլտրաձայնային ախտորոշումը (ՈՒՁՀ) կապված չէ ռենտգենյան ճառագայթման հետ, այդ պատճառով այն բացարձակապես անվտանգ է հիվանդների համար: Այն խորհուրդ է տրվում իրականացնել կրծքավանդակի շրջանում բորբոքային ախտահարումների կամ վնասվածքների ժամանակ: Ի տարբերություն մամոգրաֆիայի ` ՈՒՁՀ-ն հնարավորություն չի ընձեռում պատկերը դիտարկել տարբեր անկյունների տակ, այդ պատճառով այն կիրառվում է որպես լրացուցիչ ախտորոշում:

Ի՞նչ կարելի է տեսնել

Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության իրականացումն օգնում է ախտորոշել հետևյալ հիվանդությունները.

  • մաստիտ` կրծքագեղձերի բորբոքային հիվանդություն,
  • հանգուցավոր և դիֆուզ մաստոպաթիա` բարորակ նորագոյացություններ, որոնք զարգանում են հորմոնային խանգարումների հետևանքով,
  • կիստոզ նորագոյացություններ` հեղուկ պարունակությամբ սպեցիֆիկ խոռոչներ, որոնք տեղակայված են առողջ գեղձային հյուսվածքների շրջանում,
  • բարորակ կամ չարորակ ծագման ուռուցքային նորագոյացություններ (ուռուցքի ճշգրիտ բնույթը հնարավոր է պարզել բիոփսիայի իրականացմամբ):

ՈՒՁՀ-ն հնարավորություն է տալիս ախտաբանական գործընթացը հայտնաբերել ամենավաղ փուլերում: Իսկ դա ո՛չ միայն հեշտացնում է հետագա բուժումը և բարձրացնում նրա արդյունավետությունը, այլ նաև, որոշ դեպքերում, օգնում է փրկել հիվանդի կյանքը:

Ե՞րբ է այն ցուցված

Կանխարգելիչ նպատակով մինչև 30 տարեկան կանայք ՈՒՁՀ-ն պետք է իրականացնեն առնվազն տարին մեկ անգամ, իսկ ավելի մեծահասակներին` տարին երկու անգամ:

Մասնագետներին դիմելու և, հետևաբար, ՈՒՁՀ իրականացնելու պատճառ կարող են լինել.

  • կրծքագեղձերի գեղձային հյուսվածքների կարծրացումը,
  • կրծքի ձևի և պտուկների ձևախախտումը,
  • գեղձի չափերի մեծացումը (հատկապես` անհամաչափ),
  • պտուկներից արյունային կամ թարախային պարունակությամբ սպեցիֆիկ արտադրությունը,
  • գեղձերում տեղակայված կարծրացումները կամ ակոսները,
  • կրծքի շրջանում ցավային զգացողությունները,
  • կրծքագեղձերի այտուցվածությունը և մաշկային ծածկույթների կարմրությունը:

ՈՒՁՀ  չարժե իրականացնել միայն կրծքագեղձի այնպիսի վնասվածքային ախտահարումների ժամանակ, որոնք ուղեկցվում են մաշկային ծածկույթների ամբողջականության խախտմամբ (վերքային, այրվածքային ախտահարումներ և այլն):  Այս ախտորոշիչ գործողության իրականացումը ցանկալի չէ նաև  դաշտանի ժամանակ:

Ցիկլի ո՞ր օրը կարելի է իրականացնել ՈՒՁՀ

Խորհուրդ է տրվում ՈՒՁՀ իրականացնել դաշտանային ցիկլի առաջին կեսի ընթացքում: Մասնագետների կարծիքով, այս գործողության իրականացման համար իդեալական ժամանակ է համարվում դաշտանի սկզբից 5-14-րդ օրը: Սա բացատրվում է նրանով, որ այս ժամանակահատվածում  կաթնածորանները չափազանց նեղանում են, ինչը լավացնում է ցանկացած լայնացման, կարծրացման և հնարավոր ուռուցքային նորագոյացությունների տեսանելիությունը:

Փորձը ցույց է տալիս, որ դաշտանային ցիկլի երկրորդ կեսում  կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության իրականացման դեպքում արդյունքների տեղեկատվությունը նվազում է, իսկ ախտորոշման ընթացքում հնարավոր սխալի հավանականությունը զգալի աճում է: 

Դաշտանադադարի շրջանում կանայք այս գործողությունը կարող են անցնել ցանակացած օր` առանց որևէ սահմանափակման:

Արդյունքների վերծանում

Ախտորոշիչ հետազոտության ընթացքում մասնագետը գնահատում է գեղձերի չափը և ձևը, ճարպային հյուսվածքների խտությունն ու ծավալը, կրծքագեղձի պատերի կառուցվածքը, այսպես կոչված, կաթնածորանների ֆունկցիոնալ վիճակը:

Նորմայում կրծքագեղձը չպետք է պարունակի հաստացումներ, կարծրացումներ, կաթնածորանների լայնացումներ: Կիստոզ և ուռուցքային նորագոյացությունները նույնպես բացակայում են: Անութային ավշային հանգույցները մեծացած չեն:

Կարևոր ցուցանիշ է նաև ձայնային ազդակների անդրադարձման մակարդակը. նրա զգալի նվազումը կամ` հակառակը, բարձրացումը, վկայում է ախտաբանական գործընթացների առկայության մասին, ինչը պահանջում է լրացուցիչ ախտորոշում:

2017-04-03

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »