Հայերեն | Русский | English

Կարելի՞ է, արդյոք, իրականացնել ՄՌՏ, եթե ատամներում կամ հոդերում տեղադրված են մետաղական շտիֆտներ

2017-05-02

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա իրականացնելն ատամնային իմպլանտների և մարմնում մետաղական շտիֆտների առկայության դեպքում կախված է նրանից, թե ինչ նյութից են վերջիններս պատրաստված:

Հիշեցնենք, որ ՄՌՏ-ի համար գոյություն ունեն հակացուցումներ: Մասնավորապես, մարմնում մետաղական իմպլանտների առկայությունը համարվում  է դրանցից մեկը: Սակայն հարց է ծագում, կարելի՞ է, արդյոք, այդպիսի հետազոտություն իրականացնել, եթե առկա են ատամների մետաղական պսակներ, ատամնային իմպլանտներ, թիթեղներ և մարմնում շտիֆտներ:

Ընդհանուր օրենքը հետևյալն է. ամեն ինչ կախված է այն նյութից, ինչից պատրաստված են շտիֆտները, իմպլանտները և պսակները: Եթե խոսքը ժամանակակից մետաղակերամիկայի մասին է, ապա անհանգստանալու բան չկա, ՄՌՏ կարելի է իրականացնել:

«Մետաղը  ներքին օրգանների պատկերի վրա ստվեր է առաջացնում, - բացատրում է Ս.Մ. Բերեզինի անվան Բժշկական ինստիտուտի բուժախտորոշիչ կենտրոնի ՄՌՏ ախտորոշիչ կենտրոնի գլխավոր տնօրեն Դմիտրի Լուկինը: - Եթե ատամների վրա կան պսակներ կամ, եթե ծնոտում տեղադրված են շտիֆտներ, ապա գլխուղեղի տոմոգրաֆիայի վրա դրանք կարող են մուգ բիծ (արտեֆակտ) առաջացնել, սակայն այն արդյունքը չի աղավաղի: Հետազոտությունը նպատակին կծառայի: Սակայն հիվանդի մոտ կարող են տհաճ զգացողություններ առաջանալ, քանի որ տոմոգրաֆն աշխատում է մագնիսական դաշտերի և ռադիոալիքների փոխազդեցության պայմաններում: Առաջանում է միջուկային մագնիսական ռեզոնանս, որի պատճառով շտիֆտները տաքանում են կամ` թրթռում: Այնուամենայնիվ, հետազոտության իրականացման 10 րոպեի ընթացքում հիվանդի մոտ այլ անհարմարություններ այլևս չեն լինի: Այն սրտախթանիչ չէ, որի առկայության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտությունն իրականացնել համակարգչային տոմոգրաֆիայով, որն աշխատում է այլ սկզբունքներով»:

ՄՌՏ կարելի է իրականացնել նաև այն դեպքում, երբ հիվանդի մոտ տեղադրված է տիտանե թիթեղ. այն կենսաբանական առումով իներտ է և չի արձագանքում մագնիսական դաշտի ազդեցությանը: Իսկ ահա, տեղադրված պողպատե թիթեղի դեպքում բժիշկները խորհուրդ չեն տալիս ՄՌՏ իրականացնել, քանի որ այն կարող է տեղաշարժվել: 

Հարցը մեկնաբանել է նաև Սամարայի շրջանի Առողջապահության նախարարության ճառագայթաբանության գլխավոր մասնագետ, Սամարայի Վ.Դ. Սերեդավինի անվան շրջանային կլինիկական հիվանդանոցի ճառագայթաբան Ալեքսեյ Յուդինը.

«ՄՌՏ ուղեգրված հիվանդները պետք է իմանան, թե ինչ նյութերից են իրենց մոտ տեղադրվել ատամնային կամ հոդային շտիֆտներ: Այդ մասին նրանց տեղեկացնում են տվյալ ծառայություններն իրականացնող բուժհաստատությունները: Եթե այդ շտիֆտները պատրաստված են պարամագնիսական նյութերից, ապա ամեն ինչ նորմալ է:  Եթե հիվանդը չգիտի, թե ինչ նյութից են պատրաստված շտիֆտները, տոմոգրաֆով հետազոտությունից հետո, հետազոտման այն շրջանը, որտեղ գտնվում է կոնստրուկցիան, կարող է տաքացման հետևանքով բորբոքվել: Սակայն ՄՌՏ հետազոտության որակի վրա այն առանձնակի ազդեցություն չի ունենում»:

2017-05-02

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »