«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Նորույթ սոցփաթեթի շահառուների համար

2017-10-17

Հարգելի սոցփաթեթի շահառուներ,

«Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնը` համագործակցելով բժշկական ապահովագրություն տրամադրող բոլոր ընկերությունների հետ, սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է ընձեռում մեր կենտրոնում իրականացնել ՄՌՏ, ԿՏ, էխոսրտագրություն և տրեդմիլ հետազոտություններ։

Կենտրոնի աշխատակիցները կազմակերպում են փաստաթղթային ձևակերպումների ամբողջ գործընթացը և ցուցաբերում անհատական մոտեցում յուրաքանչյուր շահառուին։ Մարզերի բնակիչների համար անհրաժեշտ փաստաղթղերի նախնական ձևակերպումներն իրականացվում են հեռախոսազանգերի միջոցով՝ նվազագույնի հասցնելով հնարավոր խոչընդոտները։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 20 30 91, +374 10 20 30 92,+374 77 54 45 17 հեռախոսահամարներով, կամ դիմել հետևյալ հասցեով. փող Պ.Սևակ, 5/7, Երևան:

2017-10-17

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »