Ռադիոլոգիական հետաքրքիր դեպքերի քննարկումներ: Առաջին քննարկում
Հարգելի գործընկերներ,
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը նախաձեռնում է ռադիոլոգիական հետաքրքիր դեպքերի քննարկումներ՝ Ֆեյսբուքյան էջում տեղադրելով ոչ հաճախ հանդիպող հիվանդությունների հետազոտությունների տեսապատկերներ։ Կոչ ենք անում լինել ակտիվ և անկաշկանդ;
Դեպքի (Case) քննարկում
Հիվանդը` 31 տարեկան, իգական սեռ:
Անամնեզ՝ գանգատվում է որովայնի շրջանում դաշտանային ցիկլի ժամանակ ի հայտ եկող ցավերից: Անամնեզում նշում է Կեսարյան հատման միջոցով ծննդալուծում 1 տարի առաջ:
Այդ կապակցությամբ «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ում կատարվել է ՄՌՏ հետազոտություն:
Ստորև ներկայացված են T1 աքսիալ, T2 աքսիալ և սագիտալ պատկերները (հիվանդը հրաժարվել է կոնտրաստից):
MRT-1 | MRT-2 | |
MRT-3 | MRT-4 | |
MRT-5 |
Հարցեր.
1. Ո՞ր օրգանն է ենթարկված ախտաբանական փոփոխության:
2. Ձեր ախտորոշումը:
3. Ո՞ր հավելյալ հետազոտությունը Դուք կառաջարկեիք։
Ուշադրություն․ քննարկնամը կարող են մասնակցել մինչև 3 /երեք/ տարի մասնագիտական փորձ ունեցող բժիշկները:
Քննարկումներին մասնակցելու համար այցելեք ֆեյսբուքյան պաշտոնական էջ.
https://www.facebook.com/ultraimagingscientificmethodicalcenterofradiology/?ref=bookmarks
Tweet