Հայերեն | Русский | English

Ի՞նչ է անոթների դուպլեքս հետազոտությունը և ե՞րբ կատարել այն

2018-01-23

Դուպլեքս  հետազոտությունը անոթների գերձայնային հետազոտությունն է, որի ժամանակ ուսումնասիրվում են մագիստրալ և ծայրամասային անոթների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները, անոթների պատերի վիճակը, լուսանցքը, գնահատվում է արյան հոսքի ցուցանիշները ներկա ժամանակում:

Ստորին  վերջույթների  անոթների  դուպլեքս  հետազոտությունը անհրաժեշտ է կատարել  հետևյալ  դեպքերում.

  • Ստորին վերջույթների այտուցվածություն (թրոմբերի առկայությունը ժխտելու, և դրանց վտանգավորության աստիճանը գնահատելու նպատակով)
  • Ստորին վերջույթների վրա կարմրած, ցավոտ օջախներ,  լայնացած լարանման երակներ, որոնք գնալով չափերով մեծանում են
  • Քայլելիս սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավեր
  • Շաքարային դիաբետ
  • Անոթային վիրահատություններից առաջ կամ անոթների վրա կատարած միջամտություններից /զոնդավորումից հետո
  • Արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ

Գլխուղեղի  անոթները  անհրաժեշտ  է ուսումնասիրել  հետևյալ  դեպքերում.

  • Գլխացավ, գլխապտույտ (գիտակցության կորուստ)
  • Վերջույթների միակողմանի թմրածություն և խոսքի խանգարումներ
  • Արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ
  • Պարանոցի շրջանում անոթազարկի զգացողություն
  • Պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավեր
  • Անոթային վիրահատությունից կամ անոթների վրա կատարած մաջամտություններից հետո
  • Կանխարգելման նպատակով` 40 անց տարիքում

 

2018-01-23

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »