Ինչու են հիվանդները սովորաբար դիմում ՀՇ և ՄՌՇ-ի վերծանման երկրորդ կարծիքի համար
Հաճախ մենք հանդիպում ենք այսպիսի դեպքերի․
- ՄՌՇ/ՀՇ եզրակացությունը կորել է։ Այո, այդպես էլ է պատահում։
- Եզրակացության հավաստիությունը կասկածելի է։
- Բնակության վայրում երկրորդ կարծիք ստանալու հնարավորություն չկա։
- Վիրահատությունից առաջ հիվանդին անհրաժեշտ է երկրորդ կարծիք։
Իրականում բժշկական սխալները կամ ախտորոշման մասնագետի անբավարար որակավորումը այնքան էլ հազվադեպ չեն, և յուրաքանչյուրս կարող ենք այդ փաստի հետ առնչվել։ Որոշ անատոմիական շրջաններում բժշկի փորձի և պրակտիկայի պակասի պատճառով արդյունքների նկարագրության մեջ հնարավոր են
անճշտություններ։ Իսկ եթե այդ եզրակացության հիման վրա հիվանդին վիրահատություն է նշանակվում, սխալի գինն աճում է։
Երբ արդյունքները գնահատում է լայն պրոֆիլի բժիշկը կամ, ընդհակառակը, նեղ մասնագետը, որը ՄՌՇ և ՀՇ բնագավառում փորձագետ չէ, նկարների սխալ վերծանման հավանականությունն աճում է։ Իսկ երբ ձեզ
մոտ հարց է առաջանում․ «արդյո՞ք ճիշտ է ախտորոշումն ըստ ՄՌՇ/ՀՇ արդյունքների», ապա ավելի լավ է դիմել փորձառու մասնագետի երկրորդ կարծիքի համար։
Եթե բարդ դեպք է, կամ եթե հիվանդին վիրահատության են պատրաստում, բժիշկների խորհրդակցություն է հրավիրվում, որպեսզի ոչ մի մանրուք բաց չմնա։ Երկրորդ կարծիքը կարող եք ստանալ հեռակա կարգով՝ նկարներն ուղարկելով էլեկտրոնային փոստով։