Հայերեն | Русский | English

ՄՌՏ ամեն ինչ այս հետազոտության մասին

2022-12-12

Հայաստանում մենք ենք կանգնած ՄՌՏ-ի ներդրման ակունքներում։ Ո՞վ, եթե ոչ մենք, ամեն ինչ գիտենք այս հետազոտության մասին։

ՄՌՏ-ի մասին մի շարք կարևոր տեղեկատվական տեքստերով՝ մենք կցրենք բազմաթիվ առասպելներ, կվերլուծենք, կներկայացնենք բոլոր հարցերը։

Սկսենք նրանից, որ մեթոդը հիմնված է մարդկանց համար անվտանգ մագնիսական դաշտերի օգտագործման վրա։ Կան բացառություններ, բայց դրանց մասին ավելի ուշ:

Մարդու մարմինը պարունակում է հսկայական քանակությամբ ջրածնի ատոմներ, որոնք տարբեր կերպ են արձագանքում մագնիսական դաշտի ազդեցությանը՝ կախված կառուցվածքից և գտնվելու վայրից: ՄՌՏ-ն գրանցում է մագնիսական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները, իսկ համակարգիչը մշակում է դրանք՝ պատկեր ստեղծելով ։ Ըստ էության, ՄՌ տոմոգրաֆը քարտեզագրում է ջրածնի ատոմները` մարմնի տարբեր հատվածներում: Հետազոտման այս մեթոդը տեղեկատվական է և փոխարինում է որոշ այլ մեթոդների: Օրինակ՝ Եվրոպայում կրծքագեղձի ՄՌՏ-ն աստիճանապար գրավում է մամոգրաֆիայի տեղը:

Խոսենք նաև հակացուցումներից. ՄՌՏ-ն հակացուցված է այն մարդկանց, ովքեր ունեն.

  • Կարդիոստիմուլյատորներ
  • Կոխլեար իմպլանտներ
  • Անոթային կլիպսեր
  • 120 կգ և ավել քաշ
  • Խոշոր մետաղական պրոթեզներ (բացառությամբ տիտանի):
2022-12-12

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »