«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հոդերի-և-վերջույթների-համապարփակ-ՄՌՏ--more

Հայերեն | Русский | English

Ո՞ր սարքավորումն է մշտապես աշխատում

2022-12-12

Բոլորի մտքով առաջինը սառնարանն է անցնում, իսկ ՄՌՇ սարքի մասին դժվար թե ինչ-որ մեկը հիշի։ Սակայն դրանց միջև սկզբունքային տարբերություն կա. սառնարանը կարելի է վարդակից անջատել և նրա հետ ոչինչ չի պատահի, իսկ տոմոգրաֆի հետ ցանկալի չէ նման բան անել։
Ընդհանուր առմամբ, արտակարգ իրավիճակների դեպքում կա վթարային անջատման գործառույթ, բայց դա հղի է մթնոլորտ հեղուկ (և շատ թանկ) հելիումի արտանետման սպառնալիքով: Վերագործարկումը ժամանակ և գումար է պահանջում։

Տոմոգրաֆի մագնիսական միջուկը պետք է աշխատի -273 0 C կամ 0 աստիճան Կելվինի պայմաններում։

Այս ջերմաստիճանում ձեռք է բերվում մագնիսի գերհաղորդունակությունը, այսինքն՝ զրոյական դիմադրություն էլեկտրականության նկատմամբ։

Հեղուկ հելիումը թույլ է տալիս պահպանել այդպիսի ջերմաստիճան, այն դեպքում, երբ այն մշտապես շրջանառում է համակարգում։ Հենց այդ պատճառով ՄՌՇ սարքը հենց այնպես չի կարելի անջատել։ Այն աշխատում է 24/7/365 ռեժիմով։

Իսկ ի՞նչը (կամ ո՞վ) կարող է հպարտանալ այդպիսի աշխատասիրությամբ։

2022-12-12

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »