ՀՇ-ի և ՄՌՇ-ի տարբերությունը
ՄՌՇ-ն շատ թե քիչ հասկանալի է, սակայն կա հետազոտության ևս մի տեղեկատվական եղանակ՝ համակարգչային շերտագրությունը (ՀՇ)։ Ո՞րն է տարբերությունը։ Առաջին հերթին՝ հետազոտության եղանակը։ ՄՌՇ-ի դեպքում մարդը գտնվում է մագնիսական ճառագայթման ազդեցության տակ, իսկ ՀՇ-ն պատկերն ստանում է ռենտգեն ճառագայթների օգնությամբ։
Այստեղից հետևում են որոշ հակացուցումներ։ Արգելվում է սրտի ռիթմը վարող սարքերով, անոթների կլիպսերով, օտար մետաղական մարմիններով կամ իմպլանտացված լսողական սարքերով մարդկանց հայտնվել ուժեղ մագնիսական դաշտում։
Համակարգչային շերտագրության ժամանակ մարդու մարմինը ենթարկվում է ռենտգեն ճառագայթման, ինչը, իհարկե, մի փոքր վնաս է հասցնում, սակայն այն շատ քիչ է և ոչ մի կերպ չի անդրադառնում առողջության վրա։
Այդ դեպքում ինչո՞ւ մենք ՀՇ-ից ՄՌՇ չենք անցնում՝ հիվանդներին ավելորդ չճառագայթելու համար։
Բանն այն է, որ այս երկու մեթոդներն էլ տալիս են լրիվ տարբեր պատկերներ և տարբեր նպատակների համար են կիրառվում։
ՀՇ-ի վրա, ի տարբերություն ՄՌՇ-ի, լավ երևում են ոսկրերը, տարբեր կարծր գոյացություններ, այդ պատճառով ՀՇ-ն նախընտրելի է հետևյալ դեպքերում՝
- Ողնաշարի, վերջույթների, գանգի հիմի վնասվածքներ
- Կրծքավանդակի հիվանդություններ
ՄՌՇ-ն ավելի տեղեկատվական է փափուկ հյուսվածքների համար՝
- գլխուղեղ և ողնուղեղ,
- տարբեր նորագոյացություններ,
- հոդեր, աճառներ, կապաններ,
- արյան շրջանառության համակարգ։
Ամեն դեպքում այս կամ այն հետազոտության ընտրությունը պետք է կատարի բուժող բժիշկը։