Հայերեն | Русский | English

ՀՇ-ի և ՄՌՇ-ի տարբերությունը

2022-12-12

ՄՌՇ-ն շատ թե քիչ հասկանալի է, սակայն կա հետազոտության ևս մի տեղեկատվական եղանակ՝ համակարգչային շերտագրությունը (ՀՇ)։ Ո՞րն է տարբերությունը։ Առաջին հերթին՝ հետազոտության եղանակը։ ՄՌՇ-ի դեպքում մարդը գտնվում է մագնիսական ճառագայթման ազդեցության տակ, իսկ ՀՇ-ն պատկերն ստանում է ռենտգեն ճառագայթների օգնությամբ։

Այստեղից հետևում են որոշ հակացուցումներ։ Արգելվում է սրտի ռիթմը վարող սարքերով, անոթների կլիպսերով, օտար մետաղական մարմիններով կամ իմպլանտացված լսողական սարքերով մարդկանց հայտնվել ուժեղ մագնիսական դաշտում։

Համակարգչային շերտագրության ժամանակ մարդու մարմինը ենթարկվում է ռենտգեն ճառագայթման, ինչը, իհարկե, մի փոքր վնաս է հասցնում, սակայն այն շատ քիչ է և ոչ մի կերպ չի անդրադառնում առողջության վրա։

Այդ դեպքում ինչո՞ւ մենք ՀՇ-ից ՄՌՇ չենք անցնում՝ հիվանդներին ավելորդ չճառագայթելու համար։

Բանն այն է, որ այս երկու մեթոդներն էլ տալիս են լրիվ տարբեր պատկերներ և տարբեր նպատակների համար են կիրառվում։

ՀՇ-ի վրա, ի տարբերություն ՄՌՇ-ի, լավ երևում են ոսկրերը, տարբեր կարծր գոյացություններ, այդ պատճառով ՀՇ-ն նախընտրելի է հետևյալ դեպքերում՝

  • Ողնաշարի, վերջույթների, գանգի հիմի վնասվածքներ
  • Կրծքավանդակի հիվանդություններ

ՄՌՇ-ն ավելի տեղեկատվական է փափուկ հյուսվածքների համար՝

  • գլխուղեղ և ողնուղեղ,
  • տարբեր նորագոյացություններ,
  • հոդեր, աճառներ, կապաններ,
  • արյան շրջանառության համակարգ։

Ամեն դեպքում այս կամ այն հետազոտության ընտրությունը պետք է կատարի բուժող բժիշկը։

2022-12-12

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »