«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

ՄՌՇ-ի արժեքը

2022-12-12

Այո, ՄՌՇ-ն մատչելի հետազոտություն չէ, սակայն պարզենք, թե ինչի՞ց է ձևավորվում արժեքը։

  1. Առաջին հերթին այն բարդ և տեխնոլոգիական սարքավորում է, որը տեխնիկական սպասարկում է պահանջում։
  2. Դուք գիտեի՞ք, որ ՄՌՇ-ն չի կարելի անջատել, ինչպես օրինակ, թեյնիկը։ Երբ այն չի աշխատում, միևնույնն է, էլեկտրաէներգիա է ծախսում։
  3. Սակայն ամենակարևոր կետն ըստ մեզ, բժիշկների աշխատանքն է, ովքեր վերծանում են արդյունքները։

Բանն այն է, որ ստացված նկարն ինքն իրենով քիչ արժեք ունի։ Կարևոր է, թե ով է նայում այդ նկարները, և ինչպիսի փորձ ունի բժիշկը։ Հազարավոր նկարներ վերծանած բժիշկը հասկանում է՝ ուր նայի և հատկապես ինչ փնտրի։ Նա կնկատի նույնիսկ ամենափոքր ախտաբանությունը։ Առանց ավելորդ համեստության ասենք, որ մենք հպարտանում ենք մեր բժիշկներով։

Մենք հատուկ ավելացրել ենք «Երկրորդ կարծիք» ծառայությունը, քանի որ մեզ հաճախ դիմում են հիվանդներ այլ ճառագայթային կենտրոններից։

2022-12-12

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »