«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Համալիր հետազոտում մարզիկների համար

2023-03-03

Սպորտը ոչ միայն կոփում է սրտամկանն ու արյունատար անոթները, այլ նաև ծանրաբեռնում է սրտանոթային համակարգը։

Մարզիկների համալիր հետազոտումը սրտանոթային համակարգի հիվանդությունների հայտնաբերման և դրանց զարգացման ռիսկերի գնահատման ամենաարդյունավետ միջոցներից է։ Եթե դուք սպորտով եք զբաղվում, մենք ձեզ կառաջարկենք 3 փաթեթ.

Առաջին փաթեթը՝ «Մինի» - ն ներառում մեր սրտաբանի` Սիրարփիի խորհրդատվությունը և սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն (էխոսրտագրություն), որը թույլ կտա գնահատել սրտամկանի, սրտի փականների և արյունատար անոթների ֆունկցիոնալ վիճակը։
15000 դր

Երկրորդ` «Ստանդարտ» փաթեթը խորհրդատվությունից և էխոսրտագրությունից բացի ներառում է տրեդմիլ (կամ սրտային սթրես) թեստը, որը լրացուցիչ կգնահատի ձեր սրտի աշխատանքը տարբեր աստիճանի ծանրաբեռնվածությունների ժամանակ:
25000 դր

Երրորդ փաթեթը՝ «Մաքսիմում» - ը հետազոտությունների ամբողջական փաթեթ է, որն ընդգրկում է խորհրդատվություն, էխոսրտագրություն, տրեդմիլ թեստ և հոլթեր մոնիթորինգ: Հոլթերը փոքր սարք է, որը գրանցում է ձեր սրտի էլեկտրական ակտիվությունը 24 ժամվա ընթացքում: Այն թույլ կտա սրտաբանին մանրամասն պատկերացում կազմել ձեր սրտի մասին և ախտորոշել մի շարք հիվանտություններ:
35000 դր

Անկախ նրանից, թե դուք որ փաթեթը կնախընտրեք, մենք կապահովենք բարձր մասնագիտական և անհատական մոտեցում։ Գրանցվեք այսօր և հոգացեք ձեր առողջության մասին:

2023-03-03

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »