«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Ողնուղեղը և գլխուղեղը առավել հաճախ են ենթարկվում մագնիսառեզոնանսային շերտագրության

2023-03-21

Մագնիսառեզոնանսային շերտագրության առավել հաճախ դիմում են ողնուղեղի և գլխուղեղի հետ կապված խնդիրների դեպքում (հետազոտությունների շուրջ 70%-ը)։

Ողնուղեղը և գլխուղեղը մեր օրգանիզմի բարդ և կարևորագույն մասերն են։ Եթե որովայնի խոռոչի բազմաթիվ ախտահարումներ հնարավոր է հայտնաբերել ՈՒՁՀ միջոցով, ապա ողնաշարի և գլխի պարագայում պետք է առավել հզոր միջոց։

Այն պահից ի վեր, երբ մարդը դադարեց չորեքթաթ քայլել և սկսեց գործածել քարը որպես գործիք, նա դարձավ էվոլյուցիոն զարգացման գագաթնակետը, բայց ձեռք բերեց հիվանդ մեջք՝ ուղիղ քայլելու հետևանքով։ Ողնաշարի հետ կապված խնդիրների մեծ մասը ծագել է հենց դրա արդյունքում։

Թիկունքի (մեջքի) ՄՌՇ անհրաժեշտ է կատարել ողնաշարին առնչվող այնպիսի խնդիրներ ախտորոշելու համար, ինչպիսիք են միջողային աճառի ճողվածքը, ուռուցքները, բորբոքումները, վարակները, ինչպես նաև՝ ողնուղեղի կաթվածը։

Գլխի ՄՌՇ-ն օգնում է ախտորոշել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ գլխուղեղի ուռուցքները, կաթվածները, գլխի տարբեր վնասվածքները, ուղեղի դեգեներատիվ հիվանդությունները, նաև՝ միգրենն ու էպիլեպսիան։

2023-03-21

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »