Հայերեն | Русский | English

«Ինչո՞ւ է գլուխս ցավում» հարցի հստակ պատասխանը կարող է տալ ՄՌՇ-ն

2023-03-21

Ինչպե՞ս ենք վերաբերվում գլխացավին։ Հիմնականում մենք նշանակություն չենք տալիս ո՜չ դրա հաճախականությանը, ո՛չ բնույթին։ Պարզապես ամեն անգամ մի հաբ ենք խմում՝ տհաճ զգացողությունը վանելու համար։ Բայց հարկ է հասկանալ, որ գլխացավը մեր առողջական վիճակի մասին նույնպիսի ահազանգ է, ինչպիսին որովայնի ցավը աղեստամոքսային տրակտի վիճակի մասին։

Գլխացավի բնույթը, ախտանշանները և պատճառները կարող են տարբեր լինել։ Եկեք տարանջատենք դրանք։

Սինուսային ցավն առաջանում է հարաքթային խոռոչների բորբոքումների ժամանակ, օրինակ, հարբուխի ժամանակ, երբ լորձաթաղանթն այտուցվում է։ Սովորաբար ցավում են ճակատն ու քթին հարող հատվածները։ Ախտանշանները վերանում են, երբ անցնում է բորբոքումը։

Հաջորդ պատճառը գլխուղեղի արյան շրջանառության խանգարումն է։ Այն կարող է լինել սուր կամ քրոնիկ և ուղեկցվի գլխացավերով։ Սուր խանգարումների դեպքում կլինիկական պատկերը համալրվում է գլխապտույտով, սրտխառնոցով և վատ քնով։

Պարանոցի օստեոխոնդրոզը նույնպես գլխացավի և պարանոցի ցավերի պատճառներից է։ Ցավը սովորաբար տարածվում է պարանոցից և ծոծրակից դեպի գլխի մի կեսը։

«Ինչո՞ւ է գլուխս ցավում» հարցի հստակ պատասխանը կարող է տալ ՄՌՇ-ն։ Այս հետազոտությունը երևան կհանի գլխուղեղի արյան շրջանառության խախտումները, անոթների վնասվածքները, ինսուլտների և մի շարք այլ հիվանդությունների  հետևանքները, որոնք առաջացնում են քրոնիկ կամ պարբերական գլխացավ։

Ախտորոշիչ հիմնական հետազոտությունը գլխուղեղի ՄՌՇ-ն է։ Դրա հետ միասին կարելի է անել նաև ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՇ, քանի որ գլխացավի բուն պատճառը հաճախ այնտեղ է թաքնված։ Ամենաամբողջական պատկերը Դուք կստանաք՝ այդ տվյալների հետ զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգի և էլեկտրասրտագրության տվյալները համադրելով։

2023-03-21

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »