Հայերեն | Русский | English

Քաղցկեղի ախտորոշում

2023-03-21

Խոսենք փոքր-ինչ վախեցնող թեմայի մասին։ Երբեմն այդ սարսափելի հիվանդության մասին լսում ենք, երբ ծանոթներից կամ հեռավոր հարազատներից մեկի մոտ հայտնաբերում են՝ հետազոտության արդյունքում։ Ցավոք, կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք դրա հետ իրենք են առերեսվում, հանդիպում դեմ առ դեմ։ Եվ շատ են նաև այն դեպքերը, երբ հիվանդությունը հայտնաբերվում է ուշացած․․․ Խոսքը նորագոյացությունների մասին է։

Ինչո՞ւ են քաղցկեղը հաճախ հայտնաբերում այնքան ուշ, որ ինչ-որ կերպ օգնել պացիենտին այլևս շատ բարդ է։

Խնդիրն այն է, որ երկար ժամանակ այն կարող է չդրսևորվել։ Երկրորդ պատճառն է, որ մարդիկ շատ քիչ բան գիտեն կանխարգելիչ ախտորոշիչ միջոցառումների կարևորության մասին։

Օրգանիզմում նկատելի փոփոխություններն սկսում են ի հայտ գալ, երբ ուռուցքը հասնում է որոշակի չափերի, իսկ նախքան այդ պահը կարելի է հայտնաբերել միմիայն կանխարգելիչ ախտորոշմամբ։  Կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հիմնական մեթոդներն են ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ), մամոգրաֆիան և բուժզննումը։ 40 տարեկանից հետո տղամարդկանց համար շագանակագեղձի հետազոտման կարևոր մեթոդ է տրանսռեկտալ ՈՒՁՀ-ն։

Այլ օրգան-համակարգերի հետազոտման համար կիրառվում են ռադիոլոգիական մեթոդներ․

  1. ռենտգեն հետազոտություն, որը կիրառվում է ոսկրերում և թոքերում քաղցկեղի հայտնաբերման նպատակով,
  2. մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ),
  3. համակարգչային շերտագրություն (ՀՇ)։

Ռադիոլոգիական մեթոդները թույլ են տալիս հայտնաբերել քաղցկեղային գործընթացների սաղմերն՝ ամենավաղ փուլում։

2023-03-21

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »