Հոդերի և վերջույթների համապարփակ ՄՌՏ
Հոդացավեր կարող են ունենալ և հոդերի վնասվածքներ ստանալ տարիքային տարբեր խմբերի մարդիկ՝ երեխաներից մինչև տարեցներ։ Երեխաների պարագայում դրանք, սովորաբար, խաղերի ժամանակ ստացած վնասվածքներ են, իսկ տարեց մարդկանց հոդերի վիճակը վատանում է մաշվածության և դեգեներատիվ հիվանդությունների հետևանքով։
Ծնկահոդի խնդիրներ ի հայտ գալու դեպքում, օրինակ, մենք դիմում ենք օրթոպեդին, ով բուժզննում կատարելուց հետո ուղղորդում է ՈՒՁՀ, ՄՌՇ, ՀՇ կամ ռենտգեն հետազոտության։ Ցավերի առկայության և հոդի գործառույթների խախտման դեպքում, սովորաբար, նշանակվում է ՈՒՁ հետազոտություն (բորբոքական գործընթացների դեպքում) կամ ռենտգեն (ճաքերի, կոտրվածքների դեպքում)։ Ռենտգեն հետազոտության անհրաժեշտություն չլինելու դեպքում բժիշկները նախապատվությունը տալիս են ՈՒՁ հետազոտությանը։
ՈՒՁ և ռենտգեն հետազոտություններին կարող է փոխարինել միայն ՄՌՇ-ն։ Այս հետազոտության շնորհիվ հնարավոր ստանալ հոդի փափուկ հատվածների՝ աճառի, հանգույցների գերազանց պատկեր։ Բացի այդ, ՄՌՇ–ն հնարավորություն է տալիս բացահայտել ամենաչնչին փոփոխությունները, վնասվածքները և ախտահարումները՝ ամենավաղ փուլերում, ինչը հնարավոր չէ ՈՒՁ հետազոտության միջոցով։
ՄՌՇ-ն անփոխարինելի հետազոտություն է, եթե անհրաժեշտ է վիրահատական միջամտություն՝ արթրոսկոպիայի և էնդոպրոթեզավորման ժամանակ։ Կոնսերվատիվ բուժման ժամանակ (առանց վիրահատության) նշանակվում է ուլտրաձայնային հետազոտություն։
Tweet