«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Հոդերի ախտորոշում

2024-07-01

Ժամանակակից բժշկությունն առաջարկում է բազմաթիվ ախտորոշիչ մեթոդներ՝ հոդերի վիճակը գնահատելու համար: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շրջանակն ու առանձնահատկությունները:

1. Ռենտգենոգրաֆիա

Ռենտգենոգրաֆիան հոդերի ախտորոշման ամենատարածված մեթոդներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս պատկերել ոսկրային կառույցները և հայտնաբերել կոտրվածքները, օստեոարթրիտը, դեֆորմացիաները և ոսկրային «խթանները»: Ռենտգենոգրաֆիան կիրառվում է ոսկրերի վնասվածքների կամ քրոնիկական դեգեներատիվ փոփոխությունների կասկածների դեպքում: Այն արագ է իրականացվում և հասանելի է գրեթե բոլոր բժշկական հաստատություններին՝ դառնալով առաջին ախտորոշիչ քայլը:

2. ՄՌՏ

ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս ստանալ աճառների, կապանների, մկանների և ջլերի մանրամասն պատկերներ: Այս մեթոդն անփոխարինելի է փափուկ հյուսվածքների վնասվածքների, կապանների պատռվածքների, բորբոքային հիվանդությունների և հոդերի այլ բարդ պաթոլոգիաների ախտորոշման համար: ՄՌՏ-ն հատկապես արդյունավետ է, երբ պահանջվում են հոդերի ներքին կառուցվածքների մանրամասն պատկերներ, հատկապես այն դեպքերում, երբ ռենտգենոգրաֆիան բավարար տեղեկատվություն չէր տվել:

3. ՈՒՁՀ

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս գնահատել փափուկ հյուսվածքների վիճակը: Այս մեթոդը հաճախ օգտագործվում է ախտորոշելու բորբոքումները, ջլերի և կապանների վնասվածքները, ինչպես նաև հոդերի մեջ ներարկում և հոդից պունկցիա իրականացումը: Ուլտրաձայնային հետազոտությունը հատկապես արդյունավետ է շարժման ընթացքում հոդի վիճակի մոնիտորինգի դեպքում: Դա անվտանգ և ոչ ինվազիվ մեթոդ է, որը կարող է բազմիցս օգտագործվել բուժման մոնիտորինգի համար:

4. Համակարգչային տոմոգրաֆիա

ԿՏ-ն ապահովում է ոսկրային կառույցների բարձրորակ պատկերներ և օգտագործվում է բարդ կոտրվածքների ուսումնասիրության համար: Այս մեթոդը օգտագործվում է, երբ անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի ճշգրիտ վիզուալիզացիա, հատկապես բարդ կամ ոչ միանշանակ կոտրվածքների դեպքում, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել ռադիոգրաֆիայի միջոցով: ԿՏ –ն  ապահովում է  եռաչափ պատկերների ստացումը, որոնք օգնում են վիրահատության պլանավորմանը:

5. Արթրոսկոպիա

Արթրոսկոպիան նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտություն է, որը բժիշկներին թույլ է տալիս ուղղակիորեն հետազոտել հոդերի ներքին կառուցվածքները արթրոսկոպով: Այն օգտագործվում է մենիսկի պատռվածքների, աճառի վնասումների և բորբոքումը ախտորոշելու համար: Արթրոսկոպիա կատարվում է, երբ կա անհրաժեշտություն ոչ միայն ճշգրիտ ախտորոշման, այլև անհապաղ վիրաբուժական միջամտության համար:

2024-07-01

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »