«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Գիտնականները մտադիր են քրտնքի միջոցով ախտորոշիչ սարք ստեղծել

2015-03-27

Օրգանիզմի զովացման համակարգի հիմնական բաղադրիչը՝ քրտինքը, գլխավորապես ջրից է բաղկացած, թեեւ փոքր քանակությամբ քիմիական այլ միացություններ, մասնավորապես՝ ամոնիում, միզանյութ, աղեր ու շաքար եւս կարող է պարունակել: Վերջիններս, իրենց բաղադրիչը կազմող փոքր մոլեկուլների եւ պեպտիդների օգնությամբ կարող են օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների բացահայտման միջոց ծառայել:

Պատահական չէ, որ գիտնականներն արդեն տեւական ժամանակ է փորձում են քրտինքն առողջական վիճակը ռեալ ժամանակով չափող եւ դիտարկող սարքավորումների աշխատանքի հիմքը դարձնել: «Քրտինքը մեծածավալ բժշկական՝ գրեթե ռեալ ժամանակը ներկայացնող տեղեկատվություն է պարունակում», - մեկնաբանել է Ցինցինատիի համալսարանի էլեկտրոնիկայի եւ հաշվարկային համակարգերի ամբիոնի դոցենտ դոկտոր Ջեյսոն Հայքենֆիլդը՝ IEEE Spectrum ամսագրում հրապարակված հոդվածի շրջանակում:

Ավելի վաղ գիտնականների ուշադրության կենտրոնումեն հայտնվել օրգանիզմից արտանետված հեղուկ զանգվածները, որոնց միջոցով կարելի է մարդու առողջական վիճակին վերաբերող դիտարկումներ անել: Կարո՞ղ եք հիշել՝ կյանքի ընթացքում քանի անգամ եք արյան, մեզի կամ թքի հետազոտություն կատարել:

Համեմատաբար ավելի ուշ կոնկրետ բիոմարկերի օգնությամբ պարբերաբար հիվանդի առողջական վիճակի ստուգման հնարավորություն ընձեռող տեխնոլոգիաների շարունական մրցապայքար է սկսվել, որի վառ օրինակը շաքարախտով հիվանդների համար մշակված՝ արյան մեջ շաքարի բաղադրությունը կոնկրետ հաճախականությամբ չափող սարքերն են: Այդուհանդերձ, ոչ ինվազիվ (հետեւապես՝ անցավ) տեխնոլոգիաների առավելություններն աչքի տակ ունենալով, Հայքենֆիլդի գլխավորությամբ գործող գիտնականների ուշադրության կենտրոնում հատկապես քրտնքի՝ ռեալ ժամանակում առողջության դիտարկման «վառելիքի» տեսքով գործարկվելու հնարավորությունն է հայտնվել, հաղորդում է Medical Daily-ն:

Ջեյսոն Հայքենֆիլդը ներկայումս հականեխիչ սպեղանու չափերի՝ քրտինք հավաքելու եւ սմարթֆոնի օգնությամբ հետազոտելու հնարավորությամբ օժտված շարժական սարքի մշակման աշխատանքներն է գլխավորում:

Իսկ կոնկրետ ի՞նչ կարող է այս տեխնոլոգիան առաջարկել: Հետազոտության համահեղինակ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գիտահետազոտական լաբորատորիան ներկայացնող դոկտոր Ջոշուա Հագենի դիտարկմամբ, նորահայտ սարքը կենսակերպին վերաբերող այլընտրանքների՝ առողջության նկատմամբ անմիջական ազդեցությունը գնահատելու, միգուցե նաեւ քաղցկեղի առաջացումը կանխելու հնարավորություն է ընձեռում:

Ռազմաօդային ուժերի համար նորահայտ սարքը պակաս կարեւորություն չի ներկայացնում: Հաշվի առնելով, թե յուրաքանչյուր տարի ինչ հսկայական գումարներ են ծախսվում՝ գերժամանակակից կործանիչների ստեղծման ուղղությամբ, բնական է, որ հաջորդ քայլը օդաչուների զգոնության եւ կոգնիտիվ գործառույթի դիտարկմանն ու բարելավմանը պետք է միտված լինի:

Ռազմաօդային ուժերի հրամանատարակազմին հատկապես սարքի՝ ցիտոկինի բիոմարկերը չափելու կարողությունն է հետաքրքրում, քանի որ դրա միջոցով կարելի է օդաչուի սթրեսի մակարդակը գնահատել: Իսկ ահա զգոնության մակարդակի եւ ուղեղի ընդհանուր վիճակի գնահատման համար նեյրոպեպտիդային բիոմարկերներից, մասնավորապես՝ Օրեքսին-Ա-ից օգտվելու անհրաժեշտություն է առաջանում:

Այդուհանդերձ, Հայքենֆիլդի գլխավորությամբ գործող գիտնականները դեռեւս շատ անելիքներ ունեն՝ սարքի ստեղծման մտահղացումը գլուխ բերելու համար: Մասնավորապես, շարժական սարքը դեռեւս պետք է Bluetooth կապ ապահովելու, տվյալները պահպանելու եւ փոքր միկրոկոնտրոլերի միջոցով էլեկտրական սենսորներից ազդակներ հաղորդելու հնարավորությամբ հագեցվի:

Մինչ այդ, առաջիկա ամիսներին նմանատիպ՝ միայն էլեկտրոլիտների ջրազրկման առաջացմամբ հղի անհավասարակշռության մակարդակը չափող մարզիկների համար նախատեսված սարք կարող է շուկա հանվել:

2015-03-27

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »