Նոր սերնդի սքաներն բացահայտում է մարդու «ներաշխարհը»
2015-02-23
Ամերիկացի բժիշկները ներկայում փորձարկում են նոր սերնդի GE սքաներները, որոնք ամենայն մանրամասնությամբ բացահայտում են մարդու օրգանիզմը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս սքաներներն անցնում են իրենց առաջին կլինիկական փորձարկումները: Բժիշկները պատմել են, որ դրանց օգտագործումը շատ ավելի հեշտ ու մատչելի է:
Սարքը լուսային ճառագայթներն անցկացնում է հիվանդի մարմնի միջով, ինչից հետո համակարգիչը վերարտադրում է մարմնի տվյալ մասի հստակ նկարը:
Սքաների հեղինակները նշել են, որ այն կարող է սրտի ամբողջական նկարը վերարտադրել` ընդամենը 1 սրտխփոցի ընթացքում:
2015-02-23
ԼՈՒՐԵՐ
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...