ՈՒՁՀ գաղտնիքները: Ինչ պետք է իմանալ, եթե նշանակվել է ՈՒՁՀ
Ուլտրաձայնային հետազոտությունն ամենատարածված ախտորոշիչ միջամտություններից է: Ինչի՞ համար է այն պետք և ինչպե՞ս պատրաստվել նրան:
Հետազոտության էությունը
Ուլտրաձայնային ալիքը՝ բախվելով այս կամ այն հյուսվածքի հետ, անդրադառնում է: Սա էլ հենց կայանում է ՈՒՁՀ հիմնական սկզբունքը: Հատուկ տվիչը սկզբում ճառագայթում է ուլտրաձայն, ապա ընդունում նրա անդրադարձը, համակարգիչն այդ ազդակները վերածում է տեսանյութի, որն էլ բժիշկը տեսնում է էկրանին:
ՈՒՁՀ միջոցով կարելի է տեսնել և գնահատել.
♦ | որևէ օտար գոյացության առկայությունը կամ բացակայությունը, օրինակ՝քարեր, կիստաներ, ուռուցքներ, | |
♦ | աբսցեսներ, ինֆիլտրատներ, ֆլեգմոնաներ և բորբոքային այլ հիվանդություններ, | |
♦ | օրգանի աշխատանքը՝ պատերի կրճատումը, աշխատանքի ընթացում չափերի փոփոխությունները: |
Ինչը՞ հնարավոր չէ տեսնել
♦ | Ուլտրաձայնային ալիքների միջոցով հնարավոր չէ հետազոտել սնամեջ օրգանները՝ շնչափողը, բրոնխները, թոքերը, կերակրափողը, ստամոքսը, աղիները, քանի որ ուլտրաձայնը պրակտիկորեն չի անդրադառնում օդով լի հյուսվածքների սահմաններից: | |
♦ | ՈՒՁՀ հնարավոր չէ կատարել նաև ոսկրերի միջով, այդ պատճառով գլխուղեղի նման հետազոտություն հնարավոր է կատարել միայն նորածինների մոտ բաց գաղթունի միջոցով: | |
♦ | Հետազոտության համար որոշակի դժվարություններ են առաջացնում աղեստամոքսային ուղում գազերի կուտակումը և հետազոտվողի բարձր աստիճանի ճարպակալումը: |
Արդյո՞ք անվտանգ է
Ուլտրաձայնային ախտորոշման կեսդարյա ակտիվ կիրառման ընթացքում չի արձանագրվել որևէ փաստ, որը հավաստիորեն հաստատեր ՈՒՁՀ վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա: Այդ պատճառով ներկայումս համարվում է, որ ՈՒՁՀ -ն անվտանգ է: Սակայն ոչ մի բժիշկ չի հաստատի, որ դա հարյուր տոկոսով է այդպես: Չէ՞ որ, եթե այսօր ՈՒՁՀ-ի վնասակար ազդեցության փաստեր չկան, չի նշանակում, որ վաղը նրա թաքնված կողմնակի ազդեցությունները չեն հայտնաբերվի: Այդ պատճառով կարևոր է չընկնել ծայրահեղությունների մեջ: Պետք չէ առանց անհրաժեշտության կատարել տասնյակներով ՈՒՁՀ, «զուտ հետաքրքրությունից ելնելով», միաժամանակ, չի կարելի հրաժարվել այս հետազոտությունից, եթե բժիշկն է նշանակել, հատկապես, սա վերաբերում է ապագա մայրերին:
Ինչպե՞ս նախապատրաստվել
Սա պայմանավորված է նրանով, թե հատկապես որ օրգաններն է անհրաժեշտ հետազոտել:
Սխեման կօգնի հասկանալ.
Օրգաններ |
Նախապատրաստում | Զգացողություն |
Լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ | Հետազոտումից երեք օր առաջ հրաժարվել սև հացից, խմորեղենից, կաղամբից, ոլոռից, լոբուց, թարմ մրգերից, կաթից, հյութերից, գազավորված ըմպելիքներից, քաղցրավենիքից: Մեթեորիզմին հակված լինելու դեպքում անհրաժեշտ է օրը մի քանի անգամ ընդունել այն վերացնող դեղորայք (սովորաբար դրանց գործող ակտիվ նյութը սիմետիկոնն է), իսկ ուտելու ընթացքում՝ մարսողական ֆերմենտներ: ՈՒՁՀ-ից առաջ անհրաժեշտ է սննդից հրաժարվել 12 ժամով, հեղուկներից՝ 3 ժամով: | Հիվանդի մաշկի վրա քսում են ոչ մեծ քանակությամբ թափանցիկ, հետքեր չթողնող գել, որը նպաստում է ուլտրաձայնի անցմանը: Դրանից հետո բժիշկն այդ հատվածին է մոտեցնում տվիչը: Հետազոտությունն անցավ է: Դուք միայն կզգաք տվիչի տեղակայման շրջանում թեթև ճնշում և վիբրացիա (վերջինս հազվադեպ է լինում): Հետազոտության ավարտից հետո գելի մնացորդներն անհրաժեշտ է մաքրել անձեռոցիկով կամ սրբիչով: |
Վահանաձև գեղձ, երիկամներ, սիրտ, կրծքագեղձեր, հոդեր, պտուղը հղիության երկրորդ կեսում | Հատուկ նախապատրաստում չի պահանջվում |
|
Միզապարկ, արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ (հետազոտումը որովայնային պատի միջով) |
Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է հասնել լցված միզապարկի զգացողությանը: Դրա համար անհրաժեշտ է ՈՒՁՀ-ից 2 ժամ առաջ խմել 2 լիտր ցանկացած հեղուկ և չմիզել մինչև հետազոտությունը: | |
Արգանդ, արգանդափողեր, ձվարաններ, սեռական կյանքով ապրող կանանց մոտ միզապարկ (տրանսվագինալ հետազոտում) | Միզապարկը պետք է դատարկ լինի: Եթե դուք տառապում եք մեթեորիզմով, ապա հետազոտությունից 1-1.5 ժամ առաջ անհրաժեշտ է ընդունել սիմետիկոնի հիմքով դեղ: Սովորաբար դոզան կազմում է 5 հաբ, սակայն անհրաժեշտ է բժշկի հետ լրացուցիչ ճշտել: | Հետազոտությունն իրականացվում է մեջքի վրա պառկած, ոտքերը ծնկներում կիսածալած վիճակում: 3 սմ տրամագծով տվիչի վրա հագցվում է մեկանգամյա օգտագործման պահպանակ, որի վրայից բժիշկը քսում է քիչ քանակությամբ հատուկ գել: Տվիչը մտցվում է հեշտոց ոչ մեծ խորությամբ՝ առանց ցավ պատճառելու: Հետազոտության ընթացքում բժիշկը կարող է տվիչը տեղաշարժել վերև, ներքև, կողմեր: Եթե այն անհարմարություն է առաջացնում, անհրաժեշտ է անմիջապես բժշկին հայտնել այդ մասին: |
Շագանակագեղձ, փոքր կոնքի օրգաններ կույսերի մոտ (տրանսռեկտալ հետազոտում) | Հետազոտման նախօրեին անհրաժեշտ է հնարավորինս քիչ օգտագործել բանջարեղեն, մրգեր և հաց: Տրանսռեկտալ ՈՒՁՀ մի քանի ժամ առաջ անհրաժեշտ է հոգնայի միջոցով մաքրել ուղիղ աղին: | Հետազոտումից առաջ բժիշկը խնդրում է հիվանդին պառկել կողքի վրա և ոտքերը ծալել ծնկներում: Հատուկ տվիչի վրա հագցվում է մեկանգամյա օգտագործման պահպանակ, քսվում է թափանցիկ գել, որից հետո տվիչը մտցվում է հետանցք, ապա ուղիղ աղի: |