«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Սրտի ուլտրաձայնային hետազոտություն

2015-06-16

Սրտի ուլտրաձայնային հետազոտությունը մեթոդ է, որն ուսումնասիրում է սիրտը, հիմնվելով մարմնի հյուսվածքների կողմից ուլտրաձայնային ալիքների օգտագործման վրա: Ձայնային ալիքների բարձր հաճախականությունները (վայրկյանում ավելի քան 20.000 տատանումներ) լսելի չեն մարդկային ականջի համար: Ձայնային տատանումներն ուղղվում են մարմնին, որից հետո նրանք կլանվում են հատուկ դատչիկի կողմից: Կախված  ներքին օրգանների վիճակից, ձայնային ալիքները, շարժվելով մարմնի հյուսվածքներով, փոփոխվում են (անրադառնում, մարում և այլն):  Վերադառնալուց հետո ձայնային ալիքները փոխակերպվում են  էլեկտրական ազդանշանների և մշակվում ուլտրաձայնային սարքի – էխոկարդիոգրաֆի միջոցով: Վերամշակումից հետո նրանք երևում են ժամանակակից սարքավորումների էկրանի վրա` երկչափ և եռաչափ տեսապատկերների տեսքով: Շարժվող օբյեկտների ազդեցության տակ ուլտրաձայնային ալիքների հաճախականության փոփոխությունները հնարավոր է դիտել տարբեր գույնի տեսապատկերների տեսքով: Այս դեպքում մեթոդը կոչվում է «Գունավոր դոպլեր հետազոտություն»:

Քանի որ սրտի ուլտրաձայնային հետազոտությունն արտացոլում է ներքին օրգանների կառուցվածքային առանձնահատկությունները, այն հիմնականում ուսումնասիրում է սրտի անատոմիան, սրտի տարբեր հիվանդությունները: Սրտի ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է նաև ուսումնասիրել ու գնահատել սրտի աշխատանքը կծկման ժամանակ, ինչպես նաև` արյան հոսքի արագությունը անոթներում և սրտի խոռոչներում:

Այս անվնաս մեթոդի  լայն հնարավորությունները և բարձր տեղեկատվությունը հնարավորություն է տալիս, առանց հիվանդին ցավ պատճառելու, պարտադիր կերպով կիրառել սրտի տարբեր ախտաբանությունների ուսումնասիրման նպատակով:

Բժիշկը կարող է կատարել սրտի ուլտրաձայնային ախտորոշում հետևյալ դեպքերում.

    անհասկանալի ջերմության դեպքում,
    սրտում աղմուկի առկայության ժամանակ,
      ԷՍԳ-ով հայտնաբերված  ախտաբանության դեպքում,
    հետինֆարկտային շրջանում,
    այն դեպքում, երբ բժիշկը կասկածում է սրտի արատ` անկախ արատի բնույթից,
    եթե հիվանդն ունի կրծքավանդակի ցավ, գլխապտույտ կամ արտահայտված հևոց,
    ուշագնացությունների ժամանակ,
    մշտական գլխապտույտների դեպքում,
    եթե ռենտգեն պատկերում առկա են աորտայի հստակ փոփոխություններ – կոնցենտրիկ կալցիֆիկատներ, անևրիզմաներ,
     սրտի ռիթմի ցանկացած բնույթի փոփոխությունների դեպքում,
     եթե կա սրտի նորագոյացությունների, կրծքային աորտայի լայնացման կասկած (երբ պետք է ճշտել  նրա տեղակայումը),
    բարձր արյան ճնշման դեպքում,
    սրտի և անոթային համակարգի ժառանգական բնույթի լուրջ ախտաբանությունների  դեպքում:

Այս ախտորոշման մեթոդը նպաստում է ուռուցքների և ցանակացած բնույթի փոփոխությունների հայտնաբերմանը: Այն օգտագործվում է կարդիոմիոպաթիաների,  իշեմիկ հիվանդության, սրտի բնածին հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի,  հիպերտոնիկ հիավանդության հայտնաբերման  նպատակով:

Ախտորոշման այս մեթոդն առաջարկվում է կատարել նաև հետևյալ  դեպքերում.

Պացիենտի մշտական մարզումների  կամ այլ միջոցառումների ընթացքում, որոնք կարող են նպաստել սրտի վրա ծանրաբեռնվածության մեծացմանը, ինչպես նաև այն դեպքերում, երբ պացիենտը գտնվում է հոգեհուզական լարված վիճակում:

Որո՞նք են սրտի ուլտրաձայնային հետազոտության հակացուցումները

Նման ուսումնասիրությունը վնասակար չէ մարդու առողջությանը և չունի հակացուցումներ:

Սրտի խոռոչների նորմալ ախտորոշման իրականացման համար կարող են խոչընդոտ հանդիսանալ կրծքավանդակի տարբեր ձևախաղտումները, ինչպես նաև հետազոտման գոտիում մաշկի բորբոքային և ալերգիկ բնույթի փոփոխությունները:

2015-06-16

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »