Որովայնային աորտայի դուպլեքսային հետազոտություն
2015-10-07
Ցուցումներ:
1. որովայնի աորտայի անևրիզմայի կասկած,
2. աորտայի աթերոսկլերոզ,
3. ոչ սպեցիֆիկ աորտոարտերիիտ,
4. որովայնի աորտայի և նրա ճյուղերի վրա վիրահատական միջամտություններից հետո,
5. a. celiac-ի նեղացումը և նրա արտաանոթային սեղմումը,
6. որովայնի խոռոչում ցավի զգացողությունը և որովայնի խոռոչի այլ անոթային հիվանդությունները:
Հակացուցումներ չկան:
Նախապատրաստումը կատարվում է հետազոտությունից 2- 3 օր առաջ: Պետք է սննդում բացառել կաթնամթերքը, թարմ մրգերը, բանջարեղենը, թարմ ու սև հացը: Գազերի առկայության դեպքում պացիենտը պետք է ստանա ֆերմենտներ. Espumizan կամ ածխի հաբեր: Հետազոտությունն անց է կացվում քաղցած վիճակում:
2015-10-07
ԼՈՒՐԵՐ
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...