Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը:
Մաշկի երանգով է պայմանավորված շատ հիվանդությունների պատճառը: Մաշկի գույնի վրա ազդում են ոչ միայն շոգը, ցուրտը, նաև
- նյարդային համակարգի աշխատանքի առանձնահատկությունները (օրինակ, նյարդային գերլարծավությունը),
- տարիքը. մարդու մաշկը դառնում է դեղնա-մոխրագույն այն դեպքում, երբ մաշկի ամենավերին շերտը` էպիդերմիսը, հաստանում է, որովհետև տարիքի հետ մաշկի բջիջներն այնքան էլ արագ չեն թարմացվում,
- ոչ ճիշտ սնունդը, ծխելը և վատ բնապահպանությունը:
Եթե զգում եք, որ ձեր մաշկի գույնն առանց պատճառի փոխվել է, և դա երկար ժամանակ է տևում, ուրեմն ժամանակն է դիմել բժշկի:
Եթե մաշկը դեղնել է
Ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են. հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում, նաև արյան հիվանդություններ: Մաշկին դեղին գույն է հաղորդում բիլիռուբին կոչվող պիգմենտը: Այն լյարդում առաջանում է հեմոգլոբինի էրիթրոցիտների քայքայման դեպքում: Եթե բիլիռուբինը, օրգանիզմից դուր գալու փոխարեն, ընկնում է արյան մեջ կամ մնում հյուսվածքներում, ապա մաշկի գույնը կարող է դառնալ դեղին կամ նարնջագույն:
Եթե մաշկի գույնը մգացել է
Ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին
Մաշկի մուգ կամ, նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է: Հարկ է անպայման այցելել ուրոլոգին:
Եթե մաշկը սպիտակել է
Ուշադրություն դարձրեք արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և վահանագեղձի աշխատանքին:
Զննելով չափից ավելի գունատ պացիենտին, բժիշկը կարող է ախտորոշել անեմիա` հեմոգլոբինի (երկաթի) անբավարարություն, մարսողության կամ նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խոչընդոտում է երկաթի յուրացմանը:
Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից: Դրա պատճառները մի քանիսն են.
- զարկերակային արյան ցածր ճնշում,
- թոքերի հիվանդություն,
- վահանագեղձի հորմոնների անբավարարություն,
- սրտի հետ կապված խնդիրներ (սրտամկանի բորբոքում, աորտայի ստենոզ, ինֆարկտի կամ ինսուլտի սպառնալիք):
Մաշկի կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից, նաև այտուցներից:
Եթե մաշկը կապտավուն է դարձել
Ուշադրություն դարձրեք սիրտ-անոթային, շնչառական համակարգերին
Անհապաղ պետք է դիմել սրտաբանին: Այդ գույնը վկայում է արյան մեջ թթվածնի անբավարարության մասին: Եվ սիրտ-անոթային ու շնչառական համակարգերի նորմալ աշխատանքի մասին խոսելն ավելորդ է:
Ախտորոշումը կարող է տարբեր կերպ լինել. և արյունամատակարարման հետևանքով սրտի արատ, և պնևմոտորաքս՞՞՞՞, և թոքերի էմֆիզեմա (թոքափքանք), և տրոմբոէմբոլիա:
Եթե մաշկը կարմրել է
Ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցության վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա:
Եթե ամբողջ դեմքն է կարմրել.
- բացառված չէ, որ ձեզ մոտ, որևէ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով մարմնի ջերմաստիճանն է բարձրացել,
- հնարավոր է ատրոպինով, ալկոհոլով կամ ացետոնով թունավորում,
- հարկ է ստուգել սիրտ-անոթային համակարգը և արյան հետազոտություն անցնել: Դեմքի կարմրությունը կարող է կապված լինել արյան մեջ էրիթրոցիտների քանակի պաթոլոգիական ավելացման , արյան ճնշման բարձրացման կամ սրտի աշխատանքի խանգարման հետ:
Եթե մաշկը մոխրագույն է դարձել
Ուշադրություն դարձրեք մարսողությանը
Հողա-մոխրագույն երանգը սովորաբար պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու խնդիրներով: Դա կարող է լինել և գաստրիտ, և փորկապություն, նույնիսկ ոչ ճիշտ սնունդն է անդրադառնում մաշկի գույնի վրա: Խորհրդակցեք գաստրոէնթերոլոգի հետ, հետագայում բարդություններից խուսափելու համար:
Եթե մարսողության հետ կապված ամեն ինչ նորմալ է, նշանակում է մաշկի գույնի վրա ազդում են սթրեսներն ու ծխելը: Դա հանգեցնում է արյունատար անոթների նեղացման, նշանակալիորեն նվազեցնելով մաշկին թթվածնի մատակարարումը: