Հայերեն | Русский | English

Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն

2015-10-13

Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում,  դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի առանձնահատկությունները, բացահայտել անոթային խանգարումները, զարկերակների նեղացումները, թրոմբոզները, անևրիզմաները:

Հետազոտության նպատակներն են.

  1. անոթների անցանելիության գնահատումը,
  2. ներանոթային գոյացությունների հայտնաբերումը,
  3. արյունատար անոթներում արյան հոսքի բնույթի և ցուցանիշների գնահատումը:

 Հետազոտության ցուցումները:

  1. վերջույթների այտուցվածությունը,
  2. վերջույթների թմրածությունը,
  3. ձեռքերի քրտնոտությունը,
  4. ցավի զգացողությունը վերին վերջույթներում ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգիստ ժամանակ,
  5. մաշկի փոփոխությունները (գունատություն, կարմրություն, հիպերպիգմենտացիա, չապաքինվող խոցեր)
  6. երակների վարիկոզ լայնացումները,
  7. տրոմբոզի կամ էմբոլիայի առկայությունը պացիենտի հիվանդության  պատմության նկարագրում,
  8. վերին վերջույթների անոթների վրա  վիրաբուժական միջամտությունները,
  9. հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը,
  10. վնասվածքները:
2015-10-13

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »