Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն
2015-10-13
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում, դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի առանձնահատկությունները, բացահայտել անոթային խանգարումները, զարկերակների նեղացումները, թրոմբոզները, անևրիզմաները:
Հետազոտության նպատակներն են.
- անոթների անցանելիության գնահատումը,
- ներանոթային գոյացությունների հայտնաբերումը,
- արյունատար անոթներում արյան հոսքի բնույթի և ցուցանիշների գնահատումը:
Հետազոտության ցուցումները:
- վերջույթների այտուցվածությունը,
- վերջույթների թմրածությունը,
- ձեռքերի քրտնոտությունը,
- ցավի զգացողությունը վերին վերջույթներում ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգիստ ժամանակ,
- մաշկի փոփոխությունները (գունատություն, կարմրություն, հիպերպիգմենտացիա, չապաքինվող խոցեր)
- երակների վարիկոզ լայնացումները,
- տրոմբոզի կամ էմբոլիայի առկայությունը պացիենտի հիվանդության պատմության նկարագրում,
- վերին վերջույթների անոթների վրա վիրաբուժական միջամտությունները,
- հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը,
- վնասվածքները:
2015-10-13
ԼՈՒՐԵՐ
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...