«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Ինչու՞ է անհրաժեշտ գլխացավերի ժամանակ ՄՌՏ կատարել

2015-11-07

Մեզանից յուրաքանչյուրն ունեցել է տարբեր աստիճանի գլխացավեր, սակայն միայն բժիշկը կարող է պարզել դրանց իրական պատճառները, բուժում նշանակել և կանխել հնարավոր բարդությունների զարգացումը, ինչպիսիք են ուռուցքները և արյունազեղումը:

Հիվանդության օջախն ու պատճառը հայտնաբերելու համար բժշկին անհրաժեշտ են գործիքային հետազոտության տվյալները: Հետազոտության առավել ճշտգրիտ և տեղեկատվական մեթոդ է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան, որն օժտված է  գլխուղեղի կառուցվածքների համալիր ախտորոշում իրականացնելու հնարավորությամբ: ՄՌՏ հետազոտությունը հնարավորություն է տալիս բացառել ուռուցքների և անևրիզմաների առկայությունը, պարզել անոթների վիճակը, հայտնաբերել էպիլեպսիային հակվածությունը և նրա,  ինչպես նաև այլ նյարդաբանական խանգարումների առաջացման հնարավոր պատճառները:
 
ՄՌՏ-ի առավելությունը գլխացավերի ժամանակ

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի առավելությունները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել գլխուղեղի կառուցվածքի առավել հավաստի և համալիր ախտորոշում.

• բարձր տեղեկատվություն,
• հետազոտության իրականացման արագություն,
• գլխուղեղի կառուցվածքների համալիր հետազոտություն,
• անվտանգություն (բացառությամբ՝ հակացուցումների),
• հետազոտության հստակ և ճշտգրիտ արդյունքներ:

2015-11-07

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »