«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Հայտարարություն-more

Հայերեն | Русский | English

Բաց նամակ

2015-12-22

Հայաստանի ռադիոլոգների կոնսոլիդացնող համաժողովի անդամներս` ի գիտություն ընդունելով 18.12.2015թ.  էլեկտրոնային մամուլում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Նազենի Մալխասյանին  ՀՀ ՔՕ № 130 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, համատեղ ուժերով վեր ենք լուծել դեպքին վերաբերող ՀՇ-պատկերները:


Խորին ցավակցություն հայտնելով հանգուցյալի հարազատներին և մերձավորներին, ցանկանում ենք հայտնել այն տեսակետը, ըստ որի ՀՇ-պատկերներում արտացոլված իրավիճակը պատկանում է ըստ Հիվանդությունների Միջազգային -10 դասակարգման

  • սրտի վնասվածք, սրտապարկի արյունազեղում(S 26.0),
  • կողերի բազմաթիվ կոտրվածքներ(S 22.4),
  • կրծքավանդակի օրգանների վնասվածքներ (T 06.5),
  • արյունատար անոթների վնասվածքներ (T 06.3):

Ուստի ստիպված ենք եզրահանգել, որ գործ ունենք կյանքի հետ անհամատեղելի պոլիտրավմայի հետ և` չփորձելով որևէ  կերպ արդարացնել ռադիոլոգի բաց թողումը, պետք է ցավով հուշենք, որ նրա եզրակացությունը չէր կարող փոխել  «Prognosis pessima»    իրավիճակը:


Հաշվի առնելով վերոնշվածը`

  1. Խնդրում ենք պատկան մարմիններին վերավորակավորել ներկայացված մեղադրանքը:
  2. Կոչ ենք անում դեպքի հետ առնչվող այլ մասնագիտության տեր մեր  բժիշկ գործընկերներին անկեղծ գնահատել սեփական փորձը, հմտությունները, գիտելիքները և հիվանդանոցի հագեցվածությունը նմանատիպ դեպքերի մենեջմենթի առումով ու ստանձնել մեղքի սեփական հատվածը` չբարդելով մեկի վրա ամբողջ պատասխանատվությունը:
  3. Մենք մեր կողմից պարտավորվում ենք  «Գյումրի» ԲԿ տնօրինության հարցում-խնդրանքի առկայության դեպքում կազմակերպել Նազենի Մալխասյանի ռադիոլոգիայի բնագավառում վերապատրաստման և գիտելիքների թարմացման միջոցառումները:

19.12.2015թ

 

2015-12-22

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »