Փակ կորոնար զարկերակների հայտնաբերումը ՀՏ անգիոգրաֆիկ հետազոտությամբ ծանրաբեռնվածության թեստի համեմատ առավել արդյունավետ է
Երբ հիվանդը բժշկի է դիմում` գանգատվելով հևոցից, կրծքավանդակի ցավից կամ արտահայտված հոգնածությունից, հավանական է, որ հաջորդ քայլը սրտի ծանրաբեռնվածության թեստի իրականացումն է: Սակայն Բալտիմորի Ջոն Հոփկինսի անվան համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) առավել արդյունավետ է փակ կորոնար զարկերակների հայտնաբերման համար:
Ջոն Հոփկինսի հետազոտությունների գլխավոր հովանավոր, ասոցիացիայի ղեկավար, պրոֆեսսոր Արմին Զադեհը HCB News-ին տրված հարցազրույցում ասել է ,- «Հույս ունեմ, որ սրտաբանությունը կփոխի իր մոտեցումը կրծքավանդակի ցավերով և կորոնար զարկերակների հիվանդությունների կասկածով պացիենտների նկատմամբ»:
«Ես գտնում եմ, որ պետք է վերանայել հետազոտությունների դասական հերթականությունը, եթե սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը մեծ է: Նախ պետք է անցկացնել ՀՏ հետազոտություն, հետո միայն իրականացնել ծանրաբեռնվածության թեստ կամ կորոնար անգիոգրաֆիա»,- ավելացրել է բժիշկ Զադեհը.
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնար զարկերակների աբստրուկտիվ փոփոխությունների հայտնաբերման համար պացիենտներն անցնում են նվազագույնը երեք հետազոտություն. ոչ ինվազիվ ՀՏ հետազոտություն, կորոնար անգիոգրաֆիա և սրտի ծանրաբեռնվածության թեստ: Արդյունքում պարզել են, որ ՀՏ հետազոտությունը ճշգրիտ բացահայտում է 10 դեպքից 9-ը, այն դեպքում, երբ ծանրաբեռնվածության թեստը բացահայտում է 10-ից 6-ը:
ՀՏ անգիոգրաֆիան համարվում է ոչ ինվազիվ հետազոտություն: Մի շարք հետազոտություններ, Ըստ Զադեհի, հաստատել են այն փաստը, որ այս հետազոտությունը աբստրուկցիաների հայտնաբերման պարագայում նախընտրելի է մյուսներից: Սակայն կան որոշակի անորոշություններ, քանի որ հետազոտություններում ներգրավված են եղել քիչ թվով պացիենտներ:
Նոր սերնդի ՀՏ սքաներներն ավելի ցածր չափաբաժնով են ճառագայթում, մինչդեռ քիմիական նյութերով ծանրաբեռնվածության թեստի իրականացման ժամանակ կողմնակի երևույթներն արտահայտված են, թեկուզ, ինչպես ասվում է բժիշկ Զադեհի հարցազրույցում, տարբեր կլինիկաներում մոտեցումները տարբեր են:
«Քանի որ ՀՏ հետազոտությունը և ծանրաբեռնվածության թեստն ունեն նույն արժեքը, ապա բժիշկները չեն խուսափի առաջարկել ՀՏ հետազոտություն: Սակայն խնդիրը ապահովագրական փոխհատուցումներն են. ՀՏ հետազոտություն առաջարկելու դեպքում բժիշկը պետք է նախապես թույլտվություն ստանա, ինչը լրացուցիչ խոչընդոտ է, թեև նախընտրելի հետազոտության տարբերակ է որպես կանխարգելիչ միջոց»:
Պացիենտները ցանկության դեպքում կարող են նախընտրություն տալ ՀՏ հետազոտությանը, սակայն հաճախ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են փոխհատուցել:
Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան և Ամերիկյան սրտաբանության քոլեջը գործող ուղեցույցներում կոչ են անում սրտի ծանրաբեռնվածության թեստ իրականացնել այն բոլոր պացիենտներին, ովքեր ունեն սրտի հետ կապված խնդիրներ, բացառությամբ այն պացիենտների, ովքեր ունեն ծանրաբեռնվածության թեստի սահմանային արդյունքներ կամ հակացուցումներ ծանրաբեռնվածության թեստի անցկացման նկատմամբ: Այս պարագայում առաջարկվում է ՀՏ անգիոգրաֆիա:
«Բավականին ժամանակ կպահանջվի մինչև վերանայվեն և ՀՏ անգիագրաֆիան ներառեն ուղեցույցներում»,- նշում է բժիշկ Զադեհը և պարզաբանում. «Սա համակարգի էությունն է, սակայն յուրաքանչյուր բժիշկ ինքը կարող է որոշում կայացնել ու իր պացիենտի համար նախապատվությունը տալ ՀՏ կորոնար անգիոգրաֆիային»:
Յուրաքանչյուր հետազոտություն ունի իր սահմանափակումները, ինչը պետք է հաշվի առնել, սակայն չպետք է անտեսել սրտի ՀՏ հետազոտությունը:
«Մեր հետազոտություններում օգտագործվել են սարքեր, որոնք, գուցե, հասանելի չեն հասարակությանը, և կարող են լինեն միայն մասնագիտացված կենտրոններում, ու միայն միջին ռիսկի խմբում գտնվող հիվանդներն են նախընտրում սրտի ՀՏ անգիոգրաֆիա, ում մոտ կասկածվում է կորոնար զարկերակների հիվանդություն:
Ջոն Հոփկինսի հաջորդ ուսումնասիրություններն ուղղված են`հաստատելու սրտի կատետերիզացիան ՀՏ անգիոգրաֆիայով փոխարինելու հնարավորությունը, ինչը հիանալի ձեռքբերում կլինի: