Հայերեն | Русский | English

Գիտական գործունեություն

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնԳիտական գործունեությունը մեր կենտրոնի զարգացման  հիմնական ուղղություններից և առավելություններից է,  որի հիմքում Ուլտրաիմիջինգի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանի  մոտեցումն է որպես պրոֆեսիոնալ բժիշկ-ռադիոլոգի:  

Դեռևս ուսանողական տարիներից, երբ մեր հայրենակից  Ռայմոնդ Դամադյանը 80-ականներին ժամանեց Հայաստան ու մագնիսական ռեզոնանսային մեթոդին վերաբերող դասախոսություն կարդաց, Արամ Քոչարյանի համար պարզ դարձավ՝ մասնագիտանալու է այդ ուղղությամբ: Երկրաշարժից հետո  Հայաստան էր բերվել ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆ, ինչն էլ նպաստեց առաջին մասնագիտական փորձի ձեռք բերմանը և 1994 թվականին Արամ Քոչարյանը սկսեց իր պրոֆեսիոնալ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր:

1996 թ. Հայաստան ներկրվեց մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ։ Այդ առիթով Քոչարյանը մեկնեց ԱՄՆ՝ վերապատրաստման, այնուհետև վերապատրասման կուրսեր անցավ Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում և Վիենայում:

Այդ ժամանակից ի վեր սկսվեց տոմոգրաֆի շահագործումը Հայաստանում: 2005 թ. Արամ Քոչարյանն իր գործընկեր և այժմյան գործադիր տնօրեն Ռոբերտ Նուրբեկյանի հետ համատեղ հիմնեցին «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշման կենտրոնը: Գործունեության հիմք ընտրվեց շարունակական գիտա-հետազոտական աշխատանքների իրականացումը, ինչն իր հերթին նպաստում է կենտրոնի կողմից հաճախորդների խնդիրներին վերաբերող բարձր ճշգրիտության ախտորոշիչ եզրակացությունների տրամադրմանը:  

Ներկայուն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Քոչարյանը, ով նաև դասավանդում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ճառագայթային ախտորոշման» ամբիոնում, իր գործունեությամբ նպաստում է  երիտասարդ կադրերի մասնագիտական աճին և հանրապետությունում ոլորտի զարգացմանը:

2013-02-04

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »