Գիտական գործունեություն
Գիտական գործունեությունը մեր կենտրոնի զարգացման հիմնական ուղղություններից և առավելություններից է, որի հիմքում Ուլտրաիմիջինգի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանի մոտեցումն է որպես պրոֆեսիոնալ բժիշկ-ռադիոլոգի:
Դեռևս ուսանողական տարիներից, երբ մեր հայրենակից Ռայմոնդ Դամադյանը 80-ականներին ժամանեց Հայաստան ու մագնիսական ռեզոնանսային մեթոդին վերաբերող դասախոսություն կարդաց, Արամ Քոչարյանի համար պարզ դարձավ՝ մասնագիտանալու է այդ ուղղությամբ: Երկրաշարժից հետո Հայաստան էր բերվել ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆ, ինչն էլ նպաստեց առաջին մասնագիտական փորձի ձեռք բերմանը և 1994 թվականին Արամ Քոչարյանը սկսեց իր պրոֆեսիոնալ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր:
1996 թ. Հայաստան ներկրվեց մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ։ Այդ առիթով Քոչարյանը մեկնեց ԱՄՆ՝ վերապատրաստման, այնուհետև վերապատրասման կուրսեր անցավ Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում և Վիենայում:
Այդ ժամանակից ի վեր սկսվեց տոմոգրաֆի շահագործումը Հայաստանում: 2005 թ. Արամ Քոչարյանն իր գործընկեր և այժմյան գործադիր տնօրեն Ռոբերտ Նուրբեկյանի հետ համատեղ հիմնեցին «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշման կենտրոնը: Գործունեության հիմք ընտրվեց շարունակական գիտա-հետազոտական աշխատանքների իրականացումը, ինչն իր հերթին նպաստում է կենտրոնի կողմից հաճախորդների խնդիրներին վերաբերող բարձր ճշգրիտության ախտորոշիչ եզրակացությունների տրամադրմանը:
Ներկայուն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Քոչարյանը, ով նաև դասավանդում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ճառագայթային ախտորոշման» ամբիոնում, իր գործունեությամբ նպաստում է երիտասարդ կադրերի մասնագիտական աճին և հանրապետությունում ոլորտի զարգացմանը: