Ինչու՞մ է կայանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի առավելությունը:
ՄՌՏ-ն հաճախ կիրառվում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանների, ողնաշարի և ոսկրամկանային համակարգի, ներքին օրգանների հետազոտությունների ժամանակ: Այս հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատել օրգանների կառուցվածքը, հայտնաբերել զարգացման արատները, վնասվածքային փոփոխությունները, ուռուցքները և այլն: ՄՌՏ-ն հատկապես լայն կիրառում է ստացել նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ, քանի որ այս հետազոտությունը թույլ է տալիս «տեսնել» գլխուղեղի նույնիսկ հին վնասվածքները: ՄՌՏ-ի օգնությամբ հետազոտում են բոլոր օրգաններն ու հյուսվածքները, բացառությամբ թոքերից և աղիներից, քանի որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը «չի տեսնում» սնամեջ օրգանները: Բացի այդ, ՄՌՏ-ն զգայուն է աղիների գալարակծկանքի նկատմամբ և տալիս է ցածր որակի պատկերներ:
Ժամանակային առումով ՄՌՏ-ն ավելի երկարատև հետազոտություն է քան արդեն սովորական դարձած ՈՒՁՀ-ն: - See more at: http://ultraimaging.am/hy/news.aspx?news=all&newsID=13#sthash.gD2xdi0F.dpuf