Գլխուղեղի ՄՌՏ
Գլխուղեղի հիվանդությունների արդյունավետ բուժումը հիմնված է ճշգրիտ ախտորոշման վրա: Որպես կանոն, այսպիսի հիվանդությունների ախտանշան մեթոդները քիչ տեղեկատվական են. կարող են լինել գլխացավեր, տեսողության խանգարումներ, սրտխառնոց, գլխապտույտ և այլն:
Ինչու՞ են իրականացնում Գլխուղեղի ՄՌՏ
![]() |
գլխուղեղի կամ հարակից հյուսվածքների ուռուցքային հիվանդությունների կասկածի (հաճախակի և արտահայտված գլխացավեր, կրկնվող գլխապտույտներ, երկտեսություն, շարունակական թուլություն, գիտակցության մթագնում), | |
![]() |
գլխուղեղում մետաստազների կասկածի դեպքում, | |
![]() |
նյարդային հյուսվածքի դեգեներատիվ և դեմիելինիզացնող պաթոլոգիաների, | |
![]() |
ցրված սկլերոզի հաստատում կամ բացառում (հիշողության և ուշադրության կենտրոնացման անկում, հիշողության վատացում,տարածության, ժամանակի և սեփական անձի կողմնորոշման խանգարումներ), | |
![]() |
գլխուղեղի կաթվածներ՝ ախտահարման աստիճանը գնահատելու նպատակով, | |
![]() |
վերահսկողություն վիրահատությունից հետո, | |
![]() |
հիպոֆիզի ադենոմայի, բարորակ կամ չարորակ նորագոյացությունների կասկածներ, | |
![]() |
գլխուղեղի փորոքներում, խոռոչներում կիստայի և/կամ ուռուցքի կասկածներ (որպես կանոն, հարքթային խոռոչների ռենտգենոգրաֆիայից հետո), | |
![]() |
քթի խոռոչի, ինչպես նաև գլխուղեղի կառուցվածքի բնածին արատների դեպում և այլն: |
ՄՌՏ-ի առավելությունները.
![]() |
գլխուղեղի որոշ հիվանդությունների պարագայում միակ օբյեկտիվ ախտորոշիչ մեթոդն է, | |
![]() |
գլխուղեղի ՄՌՏ-ն հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել գլխուղեղի հյուսվածքների և նյարդերի կառուցվածքը, | |
![]() |
այս ժամանակակից մեթոդը թույլ է տալիս նախնական շրջանում հայտնաբերել ուղեղի, անոթների, գանգուղեղային նյարդերի մի շարք հիվանդություններ, ուռուցքներ և վնասվածքներ, | |
![]() |
այն դեպքերում, երբ այլ ախտորոշիչ մեթոդները քիչ տեղեկատվական են, իրականացվում է ՄՌՏ, | |
![]() |
ՄՌՏ հետազոտության ընթացքում բացակայում է ճառագայթումը: |
2022-05-03
ԼՈՒՐԵՐ
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...