Հոդերի և վերջույթների համապարփակ ՄՌՏ
Հոդերի ՄՌՏ ցուցումները
տարբեր ծագման արթրիտներ, | |
արթրոզներ, | |
բուրսիտ, տենդոսինովիտ, | |
ներհոդային հեմատոմա կամ հոդում հեղուկի կուտակում, | |
հոդի տարրերի վնասման կասկածներ, | |
թարմ կամ հին վնասվածքներ, | |
աճառային հյուսվածքի և հոդի այլ փափուկ հյուսվածքների ուռուցքներ։ |
Ուսահոդի ՄՌՏ հետազոտության ցուցումները
հոդերի բորբոքային հիվանդություններ (տարբեր ծագման արթրիտներ՝ վարակային, ռևմատոիդ, վնասվածքային), | |
հոդը շրջապատող հյուսվածքների բորբոքային հիվանդույթյուններ, | |
ուսահոդի արթրոզ, | |
զարգացման անոմալիաներ, | |
հոդային խոռոչում հեղուկի կուտակումներ, | |
օստեոխոնդրոպաթիա, | |
ուսային հոդի թարմ վնասվածքներ՝ հոդախախտեր, | |
կապանների վնասումներ, հոդում արյունազեղումներ, | |
հին վնասվածքներ կամ դրանց հետևանքները՝ անկլիոզ, սովորական հոդախախտեր, | |
աճառների կամ այդ շրջանի այլ փափուկ հյուսվածքների ուռուցքներ: |
Արմնկային հոդի ՄՌՏ ցուցումներ
արմնկային հոդի և դրա շուրջը գտնվող հյուսվածքների բորբոքում՝ արթրիտ, տենդինիտ, էպիկոնդիլիտ, | ||
դեգեներատիվ-դիստրոֆիկ գործընթացներ (արթրոզ), | ||
հոդում հեղուկի կուտակում, | ||
վերականգնողական վիրահատության հնարավորության գնահատում,վիրաբուժական միջամտությունների արդյունքների գնահատում, | ||
զարգացման անոմալիաներ, | ||
հոդի քաղցկեղային հիվանդություններ, | ||
հետևյալ ախտանշանների առկայություն (ցավ, անկայունություն, շարժունականության նվազում, այտուց, կարմրություն)։ |
Ստործնոտային հոդի ՄՌՏ իրականացնում են հետևյալ դեպքերում
տարբեր ծագման արթրիտներ, արթրոզներ, | ||
դեմքի և ստորին ծնոտի թարմ և հին վնասվածքներ, | ||
կծվածքի բնածին խանգարումներ, | ||
ստորին ծնոտի սովորույթային հոդախախտ, | ||
ստործնոտային հոդի կողմից բողոքների առկայություն՝ բերանի բացման կամ փակման ժամանակ ճռճռոց, ցավ, շարժումների սահմանափակում և արգելափակում, տհաճ զգացողություններ ծամող մկաններում, խոսելու խանգարումներ և այլն, | ||
օրթոպեդիկ վիրահատությունների պլանավորում և դրանց արդյունքների գնահատում: |
Դաստակի ՄՌՏ ցուցումներ
դաստակի վնասվածքներ (սպորտային, կենցաղային, արտադրական), | ||
դաստակի զարգացման անոմալիաներ (մատների քանակի փոփոխություն, սինդակտիլիա և այլն), | ||
արթրիտներ, արթրոզներ, կռճիկների բորբոքում, | ||
թունելի համախտանիշ, | ||
դաստակի հյուսվածքների ուռուցք, | ||
ցավ, շարժումների սահմանափակում, այտուց և այլ ախտանշաններ, որոնք հիվանդության առկայության մասին են վկայում, | ||
դաստակի հյուսվածքներում օտար մարմիններ: |
Կոճի և ոտնաթաթի հոդի ՄՌՏ ցուցումներ
կոճի և ոտնաթաթի մանր հոդերի արթրիտներ, արթրոզներ, | ||
ոտնաթաթում օտար մարմինների առկայություն և վնասվածքներ, | ||
կոճի հոդերի և ոտնաթաթի հյուսվածքների կառույցվածքի խանգարումներ, | ||
ստորին վերջույթների անկանոն զարգացում, | ||
կոճի և ոտնաթաթի հոդի հյուսվածքների ուռուցքային հիվանդությունների կասկածներ, | ||
հոդախախտեր, | ||
հետազոտվող կառույցների կողմից բողոքների առկայություն (այտուց, ոտնաթաթի ուռածություն, ցավեր, կոճային հոդի և մատների շարժունակության խախտում), հատկապես այլ ախտորոշիչ հետազոտությունների նորմալ արդյունքների դեպքում, | ||
այլ մեթոդներով ստացված տվյալները ճշգրտելու անհրաժեշտություն: |
Ողնաշարի ՄՌՏ
Տվյալ հետազոտությունը նախատեսված է ողնաշարը շրջապատող փափուկ հյուսվածքների ախտաբանական գործընթացների բացահայտման համար: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ կատարվում է ողնաշարի սքանավորում՝ տարբեր հարթություններում պատկերներ ստանալու, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու կապանների, մկանների, հոդերի, նյարդարմատների, միջողնաշարային սկավառակների, ողնուղեղի կառուցվածքները, ինչպես նաև այդ կառուցվածքների պաթոլոգիկ փոփո-խությունների առկայությունը:
Tweet