Հայերեն | Русский | English

Հոդերի և վերջույթների համապարփակ ՄՌՏ

Հոդերի ՄՌՏ ցուցումները

տարբեր ծագման արթրիտներ,

արթրոզներ,

բուրսիտ, տենդոսինովիտ,
ներհոդային հեմատոմա կամ հոդում հեղուկի կուտակում,
հոդի տարրերի վնասման կասկածներ,
թարմ կամ հին վնասվածքներ,
աճառային հյուսվածքի և հոդի այլ փափուկ հյուսվածքների ուռուցքներ։

Ուսահոդի ՄՌՏ հետազոտության ցուցումները

հոդերի բորբոքային հիվանդություններ (տարբեր ծագման արթրիտներ՝ վարակային, ռևմատոիդ, վնասվածքային),
   հոդը շրջապատող հյուսվածքների բորբոքային հիվանդույթյուններ,
   ուսահոդի արթրոզ,
   զարգացման անոմալիաներ,
   հոդային խոռոչում հեղուկի կուտակումներ,
   օստեոխոնդրոպաթիա,
   ուսային հոդի թարմ վնասվածքներ՝ հոդախախտեր,
   կապանների վնասումներ, հոդում արյունազեղումներ,
   հին վնասվածքներ կամ դրանց հետևանքները՝ անկլիոզ, սովորական հոդախախտեր,
   աճառների կամ այդ շրջանի այլ փափուկ հյուսվածքների ուռուցքներ:

Արմնկային հոդի ՄՌՏ ցուցումներ

  արմնկային հոդի և դրա շուրջը գտնվող հյուսվածքների բորբոքում՝ արթրիտ, տենդինիտ, էպիկոնդիլիտ,
  դեգեներատիվ-դիստրոֆիկ գործընթացներ (արթրոզ),
  հոդում հեղուկի կուտակում,
  վերականգնողական վիրահատության հնարավորության գնահատում,վիրաբուժական միջամտությունների արդյունքների գնահատում,
  զարգացման անոմալիաներ,
  հոդի քաղցկեղային հիվանդություններ,
  հետևյալ ախտանշանների առկայություն (ցավ, անկայունություն, շարժունականության նվազում, այտուց, կարմրություն)։

Ստործնոտային հոդի ՄՌՏ իրականացնում են հետևյալ դեպքերում

  տարբեր ծագման արթրիտներ, արթրոզներ,
  դեմքի և ստորին ծնոտի թարմ և հին վնասվածքներ,
  կծվածքի բնածին խանգարումներ,
  ստորին ծնոտի սովորույթային հոդախախտ,
  ստործնոտային հոդի կողմից բողոքների առկայություն՝ բերանի բացման կամ փակման ժամանակ ճռճռոց, ցավ, շարժումների սահմանափակում և արգելափակում, տհաճ զգացողություններ ծամող մկաններում, խոսելու խանգարումներ և այլն,
  օրթոպեդիկ վիրահատությունների պլանավորում և դրանց արդյունքների գնահատում:

Դաստակի ՄՌՏ ցուցումներ

  դաստակի վնասվածքներ (սպորտային, կենցաղային, արտադրական),

  դաստակի զարգացման անոմալիաներ (մատների քանակի փոփոխություն, սինդակտիլիա և այլն),

  արթրիտներ, արթրոզներ, կռճիկների բորբոքում,

  թունելի համախտանիշ,

  դաստակի հյուսվածքների ուռուցք,

  ցավ, շարժումների սահմանափակում, այտուց և այլ ախտանշաններ, որոնք հիվանդության առկայության մասին են վկայում,

  դաստակի հյուսվածքներում օտար մարմիններ:

Կոճի և ոտնաթաթի հոդի ՄՌՏ ցուցումներ

  կոճի և ոտնաթաթի մանր հոդերի արթրիտներ, արթրոզներ,

  ոտնաթաթում օտար մարմինների առկայություն և վնասվածքներ,

  կոճի հոդերի և ոտնաթաթի հյուսվածքների կառույցվածքի խանգարումներ,

  ստորին վերջույթների անկանոն զարգացում,

  կոճի և ոտնաթաթի հոդի հյուսվածքների ուռուցքային հիվանդությունների կասկածներ,

  հոդախախտեր,

  հետազոտվող կառույցների կողմից բողոքների առկայություն (այտուց, ոտնաթաթի ուռածություն, ցավեր, կոճային հոդի և մատների շարժունակության խախտում), հատկապես այլ ախտորոշիչ հետազոտությունների նորմալ արդյունքների դեպքում,

  այլ մեթոդներով ստացված տվյալները ճշգրտելու անհրաժեշտություն:

Ողնաշարի ՄՌՏ

Տվյալ հետազոտությունը նախատեսված է ողնաշարը շրջապատող փափուկ հյուսվածքների ախտաբանական գործընթացների բացահայտման համար: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ կատարվում է ողնաշարի սքանավորում՝ տարբեր հարթություններում պատկերներ ստանալու, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու կապանների, մկանների, հոդերի, նյարդարմատների, միջողնաշարային սկավառակների, ողնուղեղի կառուցվածքները, ինչպես նաև այդ կառուցվածքների պաթոլոգիկ փոփո-խությունների առկայությունը:

2022-05-03

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »