Հոդերի և վերջույթների համապարփակ ՄՌՏ
Հոդերի ՄՌՏ ցուցումները
|
տարբեր ծագման արթրիտներ, |
|
արթրոզներ, |
|
բուրսիտ, տենդոսինովիտ, |
![]() |
ներհոդային հեմատոմա կամ հոդում հեղուկի կուտակում, |
![]() |
հոդի տարրերի վնասման կասկածներ, |
![]() |
թարմ կամ հին վնասվածքներ, |
![]() |
աճառային հյուսվածքի և հոդի այլ փափուկ հյուսվածքների ուռուցքներ։ |
Ուսահոդի ՄՌՏ հետազոտության ցուցումները
![]() |
հոդերի բորբոքային հիվանդություններ (տարբեր ծագման արթրիտներ՝ վարակային, ռևմատոիդ, վնասվածքային), |
![]() |
հոդը շրջապատող հյուսվածքների բորբոքային հիվանդույթյուններ, |
![]() |
ուսահոդի արթրոզ, |
![]() |
զարգացման անոմալիաներ, |
![]() |
հոդային խոռոչում հեղուկի կուտակումներ, |
![]() |
օստեոխոնդրոպաթիա, |
![]() |
ուսային հոդի թարմ վնասվածքներ՝ հոդախախտեր, |
![]() |
կապանների վնասումներ, հոդում արյունազեղումներ, |
![]() |
հին վնասվածքներ կամ դրանց հետևանքները՝ անկլիոզ, սովորական հոդախախտեր, |
![]() |
աճառների կամ այդ շրջանի այլ փափուկ հյուսվածքների ուռուցքներ: |
Արմնկային հոդի ՄՌՏ ցուցումներ
|
արմնկային հոդի և դրա շուրջը գտնվող հյուսվածքների բորբոքում՝ արթրիտ, տենդինիտ, էպիկոնդիլիտ, | |
![]() |
դեգեներատիվ-դիստրոֆիկ գործընթացներ (արթրոզ), | |
![]() |
հոդում հեղուկի կուտակում, | |
![]() |
վերականգնողական վիրահատության հնարավորության գնահատում,վիրաբուժական միջամտությունների արդյունքների գնահատում, | |
![]() |
զարգացման անոմալիաներ, | |
![]() |
հոդի քաղցկեղային հիվանդություններ, | |
![]() |
հետևյալ ախտանշանների առկայություն (ցավ, անկայունություն, շարժունականության նվազում, այտուց, կարմրություն)։ |
Ստործնոտային հոդի ՄՌՏ իրականացնում են հետևյալ դեպքերում
|
տարբեր ծագման արթրիտներ, արթրոզներ, | |
![]() |
դեմքի և ստորին ծնոտի թարմ և հին վնասվածքներ, | |
![]() |
կծվածքի բնածին խանգարումներ, | |
![]() |
ստորին ծնոտի սովորույթային հոդախախտ, | |
![]() |
ստործնոտային հոդի կողմից բողոքների առկայություն՝ բերանի բացման կամ փակման ժամանակ ճռճռոց, ցավ, շարժումների սահմանափակում և արգելափակում, տհաճ զգացողություններ ծամող մկաններում, խոսելու խանգարումներ և այլն, | |
![]() |
օրթոպեդիկ վիրահատությունների պլանավորում և դրանց արդյունքների գնահատում: |
Դաստակի ՄՌՏ ցուցումներ
|
դաստակի վնասվածքներ (սպորտային, կենցաղային, արտադրական), | |
|
դաստակի զարգացման անոմալիաներ (մատների քանակի փոփոխություն, սինդակտիլիա և այլն), | |
|
արթրիտներ, արթրոզներ, կռճիկների բորբոքում, | |
|
թունելի համախտանիշ, | |
|
դաստակի հյուսվածքների ուռուցք, | |
|
ցավ, շարժումների սահմանափակում, այտուց և այլ ախտանշաններ, որոնք հիվանդության առկայության մասին են վկայում, | |
|
դաստակի հյուսվածքներում օտար մարմիններ: |
Կոճի և ոտնաթաթի հոդի ՄՌՏ ցուցումներ
|
կոճի և ոտնաթաթի մանր հոդերի արթրիտներ, արթրոզներ, | |
|
ոտնաթաթում օտար մարմինների առկայություն և վնասվածքներ, | |
|
կոճի հոդերի և ոտնաթաթի հյուսվածքների կառույցվածքի խանգարումներ, | |
|
ստորին վերջույթների անկանոն զարգացում, | |
|
կոճի և ոտնաթաթի հոդի հյուսվածքների ուռուցքային հիվանդությունների կասկածներ, | |
|
հոդախախտեր, | |
|
հետազոտվող կառույցների կողմից բողոքների առկայություն (այտուց, ոտնաթաթի ուռածություն, ցավեր, կոճային հոդի և մատների շարժունակության խախտում), հատկապես այլ ախտորոշիչ հետազոտությունների նորմալ արդյունքների դեպքում, | |
|
այլ մեթոդներով ստացված տվյալները ճշգրտելու անհրաժեշտություն: |
Ողնաշարի ՄՌՏ
Տվյալ հետազոտությունը նախատեսված է ողնաշարը շրջապատող փափուկ հյուսվածքների ախտաբանական գործընթացների բացահայտման համար: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ կատարվում է ողնաշարի սքանավորում՝ տարբեր հարթություններում պատկերներ ստանալու, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու կապանների, մկանների, հոդերի, նյարդարմատների, միջողնաշարային սկավառակների, ողնուղեղի կառուցվածքները, ինչպես նաև այդ կառուցվածքների պաթոլոգիկ փոփո-խությունների առկայությունը:
Tweet