Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) (իրազեկման թերթիկ)
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ Rev MR01/08
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա
Բացարձակ հակացուցումներ.
օրգանիզմում մետաղյա իմլանտների առկայության դեպքերում, որոնք կարող են տաքանալ կամ տեղաշարժվել. | ||
սրտի արհեստական ռիթմավար (փեյսմեյկեր), | ||
անոթային կլիպսներ, | ||
հետվիրահատական կլիպսներ, | ||
ստենտներ անոթներում, | ||
խորը ուղեղային խթանիչ, | ||
կոխլեար իմպլանտ, | ||
դենտալ իմպլանտ, | ||
կաթետերներ, պոմպեր և այլն, | ||
փամփուշտներ և արկաμեկորներ կենսականորեն կարևոր օրգաններում, | ||
120կգ և ավելի քաշ ունեցող հիվանդների դեպքում: |
Հարաբերական հակացուցումներ.
մետաղյա պրոթեզներ, որոնք կարող են արթեֆակտների պատճառ դառնալ, | ||
աորտալ ստենտ, | ||
վախ փակ տարածությունից (կլաուստրոֆոբիա), | ||
արտահայտված ցավային համախտանիշ, | ||
հիվանդի անկառավարելի վարքագիծ, ակամա նեյրոգեն շարժումներ, | ||
տարբեր պատճառականության սպաստիկ հազ, | ||
երեխաների հետազոտություն (առանց սեդացիա), | ||
հետազոտվող օրգան/համակարգերի կենսականորեն անհրաժեշտ ֆունկցիաների շարունակական մոնիթորինգի անհրաժեշտություն, | ||
հղիություն: |
Հետազոտության գինը, վճարման կարգը և կոնտրաստ նյութը.
Հետազոտության գինը (79 000 դրամ) ներառում է մարմնի մեկ հատվածի հետազոտությունը: 15 օրվա ընթացքում նույն անձի մեկից ավելի հատվածների հետազոտության դեպքում կատարվում է լրավճար 40 000 դրամի չափով` յուրաքանչյուր մեկ լրացուցիչ հատվածի հետազոտության համար: | ||
Որպես կանոն, հետազոտության հաջորդ օրը հիվանդին տրվում են ռադիոլոգիական եզրակացություն և ժապավենի վրա արտատպած նկարներ: Նկարները պահպանվում են սարքի հիշողության մեջ 72 ժամից ոչ ավելի: | ||
Հիվանդի հետազոտության համար գրանցման, հերթագրման և պացիենտի նախապատրաստման համար ներկայացվում է կանխավճար: | ||
Հերթագրման առկայության դեպքում, քաղաքացու կամքով, հետազոտությունից հրաժարման կամ դրա ընթացքի դադարեցման դեպքում վճարված գումարից կարող են կատարվել պահումներ վճարված գումարի մինչև 20%-ը: | ||
Եթե կոնտրաստ նյութի օգտագործման անհրաժեշտության մասին հայտնի է մինչև հետազոտությունը, ապա այն նախապես պետք է ձեռք բերվի հետազոտվող պացիենտի կողմից: Կոնտրաստ նյութի արժեքը չի մտնում հետազոտության գնի մեջ և չի կարող փոխհատուցվել «Ուլտրաիմիջինգ կենտրոնի կողմից: | ||
Եթե կոնտրաստ նյութի օգտագործման անհրաժեշտությունը պարզվում է հետազոտության ընթացքում` ապա պացիենտը պետք է պատրաստ լինի այն ձեռք բերել: | ||
Հետազոտվող քաղաքացու կամքից անկախ պատճառներով առանց կոնտրաստ նյութի կատարված հետազոտության դեպքում այն կարող է կրկնվել անվճար` կոնտրաստ նյութի առկայության պայմանով: | ||
Հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացու (եթե հետազոտվող պացիենտն ի վիճակի չէ ինքնուրույն ստորագրելու) ստորագրության առկայությունը սույն թերթիկի վերջում նշանակում է, որ հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացին վերոհիշյալի հետ ծանոթացել է: | ||
Ստորագրություն, անուն, ազգանուն, ամսաթիվ | ||
Այո/Ոչ | ||
Առանձնահատկությունները. | ||
ալերգիա դեղորայքի նկատմամբ, | ||
մարմնի քաշը /120 կգ և ավելին/, | ||
մետաղի առկայություն օրգանիզմում, | ||
կոնտրաստի մասին իրազեկված եմ, | ||
կարող եմ անշարժ պառկել 40 րոպե: |
0000-00-00med-practic.com Սկզբնաղբյուր: freenet.am
Աղբյուրը: ԼՈՒՐԵՐ
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...