Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) (իրազեկման թերթիկ)
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ Rev MR01/08
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա
Բացարձակ հակացուցումներ.
![]() |
օրգանիզմում մետաղյա իմլանտների առկայության դեպքերում, որոնք կարող են տաքանալ կամ տեղաշարժվել. | |
![]() |
սրտի արհեստական ռիթմավար (փեյսմեյկեր), | |
![]() |
անոթային կլիպսներ, | |
![]() |
հետվիրահատական կլիպսներ, | |
![]() |
ստենտներ անոթներում, | |
![]() |
խորը ուղեղային խթանիչ, | |
![]() |
կոխլեար իմպլանտ, | |
![]() |
դենտալ իմպլանտ, | |
![]() |
կաթետերներ, պոմպեր և այլն, | |
![]() |
փամփուշտներ և արկաμեկորներ կենսականորեն կարևոր օրգաններում, | |
![]() |
120կգ և ավելի քաշ ունեցող հիվանդների դեպքում: |
Հարաբերական հակացուցումներ.
![]() |
մետաղյա պրոթեզներ, որոնք կարող են արթեֆակտների պատճառ դառնալ, | |
![]() |
աորտալ ստենտ, | |
![]() |
վախ փակ տարածությունից (կլաուստրոֆոբիա), | |
![]() |
արտահայտված ցավային համախտանիշ, | |
![]() |
հիվանդի անկառավարելի վարքագիծ, ակամա նեյրոգեն շարժումներ, | |
![]() |
տարբեր պատճառականության սպաստիկ հազ, | |
![]() |
երեխաների հետազոտություն (առանց սեդացիա), | |
![]() |
հետազոտվող օրգան/համակարգերի կենսականորեն անհրաժեշտ ֆունկցիաների շարունակական մոնիթորինգի անհրաժեշտություն, | |
![]() |
հղիություն: |
Հետազոտության գինը, վճարման կարգը և կոնտրաստ նյութը.
![]() |
Հետազոտության գինը (79 000 դրամ) ներառում է մարմնի մեկ հատվածի հետազոտությունը: 15 օրվա ընթացքում նույն անձի մեկից ավելի հատվածների հետազոտության դեպքում կատարվում է լրավճար 40 000 դրամի չափով` յուրաքանչյուր մեկ լրացուցիչ հատվածի հետազոտության համար: | |
![]() |
Որպես կանոն, հետազոտության հաջորդ օրը հիվանդին տրվում են ռադիոլոգիական եզրակացություն և ժապավենի վրա արտատպած նկարներ: Նկարները պահպանվում են սարքի հիշողության մեջ 72 ժամից ոչ ավելի: | |
Հիվանդի հետազոտության համար գրանցման, հերթագրման և պացիենտի նախապատրաստման համար ներկայացվում է կանխավճար: | ||
![]() |
Հերթագրման առկայության դեպքում, քաղաքացու կամքով, հետազոտությունից հրաժարման կամ դրա ընթացքի դադարեցման դեպքում վճարված գումարից կարող են կատարվել պահումներ վճարված գումարի մինչև 20%-ը: | |
![]() |
Եթե կոնտրաստ նյութի օգտագործման անհրաժեշտության մասին հայտնի է մինչև հետազոտությունը, ապա այն նախապես պետք է ձեռք բերվի հետազոտվող պացիենտի կողմից: Կոնտրաստ նյութի արժեքը չի մտնում հետազոտության գնի մեջ և չի կարող փոխհատուցվել «Ուլտրաիմիջինգ կենտրոնի կողմից: | |
![]() |
Եթե կոնտրաստ նյութի օգտագործման անհրաժեշտությունը պարզվում է հետազոտության ընթացքում` ապա պացիենտը պետք է պատրաստ լինի այն ձեռք բերել: | |
Հետազոտվող քաղաքացու կամքից անկախ պատճառներով առանց կոնտրաստ նյութի կատարված հետազոտության դեպքում այն կարող է կրկնվել անվճար` կոնտրաստ նյութի առկայության պայմանով: | ||
![]() |
Հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացու (եթե հետազոտվող պացիենտն ի վիճակի չէ ինքնուրույն ստորագրելու) ստորագրության առկայությունը սույն թերթիկի վերջում նշանակում է, որ հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացին վերոհիշյալի հետ ծանոթացել է: | |
![]() |
Ստորագրություն, անուն, ազգանուն, ամսաթիվ | |
![]() |
Այո/Ոչ | |
Առանձնահատկությունները. | ||
![]() |
ալերգիա դեղորայքի նկատմամբ, | |
![]() |
մարմնի քաշը /120 կգ և ավելին/, | |
![]() |
մետաղի առկայություն օրգանիզմում, | |
![]() |
կոնտրաստի մասին իրազեկված եմ, | |
![]() |
կարող եմ անշարժ պառկել 40 րոպե: |
0000-00-00med-practic.com Սկզբնաղբյուր: freenet.am
Աղբյուրը: ԼՈՒՐԵՐ
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...